«Գետնամուշկանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 9.
|commons=Category:Lycopodiopsida
}}
'''Գետնամուշկանմաններ''', ''գետնամուշկայիններգետնամուշկեր'' ({{lang-lat|}} LycopsidaLycopdiophyta), բարձրակարգ [[սպորավոր բույսեր]]ի տիպ։ Տարածված են եղել դեռևս [[դևոնի շրջան|դևոնյան]] և [[քարածխի շրջան|քարածխի]] շրջանում։ Մեծ մասամբ եղել են փայտացողուն բույսեր։ Պահպանվել է միայն 4 ցեղ։ Բարձրությունը 30 սմ-ից չի անցնում։ Ցողունը սողացող է։ Տերևները բարակ են, հարթ և պարուրաձև դասավորված։ Ցողունի գագաթին գտնվում են [[սպորոֆիլ]]ները՝ հավաքված [[սպորանգիում]]ում։ Վերջիններում առաջանում են սպորները։ Գետնամուշկանմաններին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ [[Սպորոֆիտ]]ը առաջացնում է սպորներ, որոնք աճելով տալիս են [[գամետոֆիտ]]։ Գամետոֆիտի վրա գոյանում են սեռական օրգաններ, որտեղ առաջանում են [[Ձվաբջիջ|ձվաբջիջներ]] ու [[Սպերմատոզոիդ|սպերմատոզոիդներ]]։ Վերջիններիս [[Բեղմնավորում|բեղմնավորումից]] առաջացած [[Սաղմնային զարգացում|սաղմը]] սնունդ է ստանում գամետոֆիտից:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա: Բույսեր այբբենական կարգով]]