«Հիմնական բառաֆոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Բառային հիմնական ֆոնդն ընդգրկում է լեզվի ամենանհրաժեշտ բառերը, բայց չի կարելի պնդել, թե դրանք միայն այն բառերն են, որոնք համապատասխանում են միայն անհրաժեշտ առարկաներին ու կարևոր [[հասկացություն]]ներին, քանի որ միևնույն հասկացություննների հետ կարող են կապված լինել տարբեր բառեր, իսկ նույն առարկաները կարող են անվանվել տարբեր բառերով, սակայն այդ բառերը ոչ բոլորն են գործածվում հավասարապես և բառապաշարում խաղացած իրենց դերի և արժեքի համապատասխան էլ դրանք ոչ բոլորն են մտնում բառային հիմնական ֆոնդ:
 
 
Հիմնական բառաֆոնդի բառերը չեզոք բառապաշարի են վերաբերում. դրանք կարելի է գործածել միայն նույն իմաստներով խոսքի ցանկացած տեքստում և ժանրերում:
 
Լեզվի բառային հիմնական ֆոնդի կորիզն են կազմում [[Արմատ (բառագիտություն)|արմատ]]ներն ու արմատական բառերը, որոնք հիմք են ծառայում բազմաթիվ բաղադրյալ բառերի համար:
 
Հայոց լեզվի հիմնական բառաֆոնդը ձևավորվել է նրա կազմավորման ընթացքում, ընդգրկում է բնիկ հայերեն, այսինքն` [[Հնդեվրոպական լեզուներ|հնդեվրոպական նախալեզվից]] ժառանգած և այլ ժողովուրդներից փոխառյալ բառերը, որոնք այլ ժողովուրդների ու քաղաքակրթությունների հետ ունեցած մշակութային, տնտեսական ու քաղաքական հարաբերությունների բնականոն արդյունքը կամ հետևանքն են հանդիսանում:
== Աղբյուրներ ==
*[[Աշոտ Սուքիասյան|Ա. Սուքիասյան]], Ժամանակակից հայոց լեզու, [[Երևան]], 2008, էջ 137-142: