«Տնտեսական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 93.
 
=== Հարավ-կորեական մոդել ===
Հարավ-կորեական մոդելը շատ ընդհանուր գծեր ունի ճապոնականի հետ: Դա վերաբերում է երկրի բնակչության հոգեբանական խառնվածքի առանձնահատկություններին, նրա բարձր աշխատասիրությանը և պատասխանատվությանը: Երկու մոդելների համար էլ ընդհանուր է պետական մարմինների ակտիվ մասնակցությունը տնտեսության վերակառուցմանը: Շուկայական հարաբերությունների թույլ զարգացվածության հետևանքով հարավ-կորեական պետությունը նպատակաուղղված նպաստեց շուկայական տնտեսության հզոր հենակետի (պլացդարմի) ստեղծմանը՝ խոշոր [[կորպորացիա|կորպորացիաների]] ձևով, որոնք հետագայում վերաճեցին ֆինանսաարդյունաբերական [[կոնգլոմերատ|կոնգլոմերատների]]: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում փոքր և միջին բիզնեսին: Այստեղ առկա է գործառույթների հստակ բաժանումը կենտրոնի և ծայրամասերի միջև, որը նույնպես նպաստեց հզոր շուկայական տնտեսության ստեղծմանը:
== Գրականություն ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ