«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 115.
 
Հայ զորականները, սակայն, հաճախ չէին ենթարկվում կայսերական հրամաններին, գերադասում էին մնալ և կռվել Հայաստանում։ Հայ իշխաններից Սմբատ Բագրատունին չենթարկվեց բյուզանդացիներին և ձերբակալվեց։ Սակայն նա խիզախություն դրսևորեց՝ կրկեսում սպանելով իր դեմ արձակված արջին, ցուլին և առյուծին։ Զարմացած և հիացած հանդիսականների պահանջով բյուզանդական կայսրը նրան ներում շնորհեց<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/205 Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը]</ref>։
 
=== Հայաստանի մարզպանության վերացումը ===
 
[[7-րդ դար]]ի սկզբում [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] մինչ այդ առանձին ապրող [[արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում|արաբական ցեղերը]] միավորվում են մեկ պետության կազմում: Կարճ ժամանակահատվածում [[արաբներ]]ը կրողանում են հաղթել պատերազմներից հոգնած [[մերձավոր Արևելք|մերձավորարևելյան]] երկու տերություններին, նախ՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիային]], ապա՝ [[Սասանյան Պարսկաստան]]ին՝ նվաճելով հսկայական տարածքներ։ 630-640-ական թվականներին արաբները բյուզանդացիներից խլում են [[Սիրիա]]ն, [[Պաղեստին]]ը, [[Փյունիկիա]]ն ու [[Եգիպտոս]]ը և մոտենում Հայաստանի սահմաններին։ [[642]] թվականին [[Նեհավենդի ճակատամարտ]]ում արաբները հաղթում են պարսիկներին, և ցած են նետում [[Քավեհի դրոշ]]ը։ Սասանյան Պարսկաստանը կործանվում է և իրանահպատակ ժողովուրդները անկախանում են կամ անցնում արաբների գերիշխանության տակ։
[[Պատկեր:DSC02500.JPG|մինի|[[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսիան)]]]]
Արաբական զորքերը [[640]] թվականին առաջին անգամ ներխուժեցին [[Հայաստան]]։ Նրանց զորամասերը մտան [[Տարոն]] և կռվի բռնվեցին հայկական փոքրաթիվ ջոկատի դեմ։ Կոտրելով տարոնցիների դիմադրությունը՝ արաբները շարժվեցին դեպի հյուսիս և անցան [[Հայկական պար]] լեռնաշղթան։ Հայոց սպարապետ [[Թեոդորոս Ռշտունի]]ն այդ ժամանակ գտնվում էր [[Նախիջևան]]ում և չի հասցնում օգնության գալ մայրաքաղաք [[Դվին]]ի բնակիչներին։ Արաբներն անարգել պաշարում ու կարճ ժամանակահատվածում գրավում են քաղաքը. բնակիչների մեծ մասը սպանվում է, կողոպտվում կամ գերի ընկնում։ Թեոդորոս Ռշտունին հավաքելով իրեն ենթակա ուժերը փորձեց հակահարվածել և գերությունից փրկել հայերին [[Կոգովիտ]]ում, բայց հաջողության չհասավ։
 
[[642]]-[[643]] թվականներին արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան։ Երկրում գտնվող բյուզանդական զորքերը խուսափեցին մարտի մեջ մտնելուց և բնակչությանը թողեցին բախտի քմահաճույքին։ Արաբները ասպատակեցին հայկական մի շարք գավառներ։ Թուլացած Բյուզանդիան շուտով ստիպված դուրս է բերում իրեն հպատակ զինված ուժերը Հայաստանից։ [[650]] թվականին, երբ արաբները երրորդ անգամ արշավեցին դեպի Հայաստան, Թեոդորոս Ռշտունուն հաջողվեց հաղթանակ տանել նրանց նկատմամբ, սակայն վերջնականապես ջախջախել արաբական զինուժին նրան չհաջողվեց ու վերջինս որոշում կայացրեց նրանց դեմ կռվելու փոխարեն, փորձել գտնել ընդհանուր շահեր և կնքել խաղաղության համաձայնագիր։
 
Հայ-արաբական հաշտության պայմանագրով հայկական տարածքները միավորվում են, նրանց են կցվում հարևան [[Վրաստան]]ը, [[Աղվանք]]ը և [[Դերբենդ]]ը։ Վարչաքաղաքական նոր միավորը կոչվում է [[Արմինիա կուսակալություն]]։ Այն դառնում է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] մասը:
 
== Հայաստանի մարզպանների ցուցակը ==