«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
 
[[Խոսրով Ա Անուշիրվան]] ([[531]]-[[578]]) թագավորի օրոք Պարսկաստանը բաժանվեց չորս ''քուստակների'' կամ կողմերի, որոնք իրենց հերթին բաղկացած էին մարզպանություններից ու առանձին աշխարհներից: [[Արևելյան Հայաստան]]ը [[Վրաստան|Վիրքի]] ու [[Աղվանք]]ի հետ միասին մտնում էր Հյուսիսային քուստակի մեջ և ենթարկվում նրա կառավարիչ փոխարքային: Դրա արդյունքում Հայաստանը կորցնում էր նախկին բավականաչափ բարձր դիրքը: Եթե առաջներում Հայաստանի մարզպանն անմիջականորեն ենթակա էր պարսից արքունիքին, ապա այժմ զրկվում էր այդ արտոնյալ դիրքից: Հայաստանը ոչ միայն վերածվում էր երկրորդական մարզի, այլև նշանակալիորեն զրկվում էր ներքին ինքնուրույնությունից:
[[Պատկեր:ChosroesHuntingScene.JPG|մինի|ձախից|[[Խոսրով Ա Սասանյան]]]]
 
Պարսիկները անցկացրին աշխարհագիր, ու հարկերի գանձման կարգը փոխվեց: Նախկինում հարկերը գանձվում էին բնամթերքով, այսինքն՝ գյուղացիները հարկահավաքին էին հանձնում ստացված բերքի մի մասը: Այժմ նրանք պարտավոր էին հարկերի մի մասը վճարել դրամով: Առևտրական ուղիներից և քաղաքներից հեռու ապրող գյուղացիների համար դրամ ճարելը չափազանց դժվար էր: Նրանք հարկադրված էին բարձր տոկոսներով պարտքով դրամ վերցնել վաշխառուներից: Պարսիկների հարկային նոր քաղաքականությունը հարուցեց ոչ միայն հասարակ ժողովրդի, այլև ազնվականության ու հոգևորականության դժգոհությունը: Այդ խավերը, ճիշտ է, ազատված էին գլխահարկից, բայց պարտավոր էին հողահարկ վճարել: Այս ամենի հետ մեկտեղ, պարսիկները չէին հրաժարվել զրադաշտականության տարածման և կրոնական հալածանքների քաղաքականությունից: