«Սեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սեզ''', սեզը (չայիր) դաշտավլուկազգիների[[դաշտավլուկազգիներ]]ի ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Հայտնի է մոտ 150 տեսակ՝ միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և [[ժիտնյակ]]: Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին: Տարածված է [[Եվրասիա]]յում և [[Աֆրիկա]]յում: [[ՀՀ]]-ում հանդիպում է իսկական սեզերի 5 (այլ տվյալներով՝ 10) տեսակ՝ սողացող, սանրանման, միջին, մազակիր, երկարավուն և այլն՝ տարածված բոլոր մարզերում: Չորացրած արմատների ալյուրից թխում են հացաբուլկեղեն, պատրաստում շիլաներ, գարեջուր և այլն, թարմ արմատներից՝ աղցաններ, խավարտ, բոված արմատները փոխարինում են սուրճին: Սեզը ձմեռնադիմացկուն է, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Աճում են ամենուրեք. ցանքերի մոլախոտեր են: Մշակության մեջ հայտնի է տափաստանային կամ անապատային սեզը (խոտի բերքը՝ 50–60 ց/հա): Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, մերկ, բարձրությունը՝ 30–130 սմ: Տերևները գծաձև են: [[Ծաղկաբույլ]]ը հասկ է՝ 4–7 ծաղկային հասկիկներով: Ծաղկում է [[հունիս]]ին: Պտուղը երկարավուն, թաղանթապատ հատիկ է: Սողացող և սանրանման սեզերն արժեքավոր կերաբույս են: Սեզի արմատները պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, [[C վիտամին]], կարոտին (A – նախավիտամին), ամինաթթուներ, միկրոտարրեր, պտղաշաքար, սապոնին և այլն: Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց:
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սեզ» էջից