«Աննա Զեգերս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Anna Seghers (Bundesarchiv-Bild 183-F0114-0204-003) – retouched by Carschten.jpg|մինի]]
'''Աննա Զեգերս''' ({{lang-de|Anna Seghers}},, իսկական անուն-ազգանունը` Նեթի Ռադվանի (''Netty Radványi''), ի ծնե ազգանունը` Ռեյլինգ ({{lang-de|Reiling}}), [[19 նոյեմբերի]], [[1900]], [[Մայնց]] - [[1 հունիսի]], [[1983]], [[Բեռլին]]), գերմանացի գրող (ԳԳՏ)։ 1928-ից Գերմանիայի կոմկուսի, 1947-ից՝ ԳՄՍԿ անդամ։ Սովորել է [[Քյոլն]]ի և [[Տայդելբերգ]]ի համալսարաններում։ 1933—1947 թվականներին ևղել է տարագրության մեջ ([[Ֆրանսիա]], [[Մեքսիկա]]): Աննա Զեգերսի անդրանիկ ստեղծագործությունները՝ «Կնորսների ապստամբությունը» (1928),«Ուղեկիցները» (1932), նվիրված են տարբեր երկրների կոմունիստների հեղափոխական պայքարին։ «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատագրում» (1937) վեպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անցնելու նախօրեին, «Յոթերորդ խաչը» (1942, անգլ․, 1946, գերմ․) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակևնտրոնացմանհամակենտրոնացման ճամբարից, արտացոլված է [[Գերմանիա]]յի հայրենասերների անկոտրում հավատը գերմ․ ժողովրդի ապագայի նկատմամբ։ «Մեռածները երիտասարդ են մնում» (1949, հայ․ հրտ․1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակատագիրը։ «Որոշում» (1959) և «Վստահություն» (1968) վեպ-հերոսապատումներում հեղինակը դնում է սուր հարցեր,որոնց ծնունդ է ավել Գերմանիայի բաժանումը երկու մասի։ Զ․ սոցիալիստական ռեալիզմի վարպետներից Է։ Նրա արձակին հատուկ է հոգեբանական վերլուծության արվեստը, բարոյական հարցադրումների խորությունը։ Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան միջազգային մրցանակների կոմիտեի, արվեստների գերմանական ակադեմիայի անդամ Է։ Բազմիցս ընտրվել է Գերմանական գրողների միության նախագահ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՏ-ի ազգային մըրցանակի (1951, 1959)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՀՄ)և ԳԴՏ-ի «Ժողովուրդների բարեկամության մեծ աստղ» շքանշաններով։
 
== Ստեղծագործություններ ==
* 1933 — Գնահատված գլուխը ({{lang-de|Der Kopflohn}})
* 1935 — Ճանապարհ փետրվարին ({{lang-de|Der Weg durch den Februar}})
* 1942 — Յոթերորդ խաչը ({{lang-de|Das siebte Kreuz}})
* 1944 — Транзит ({{lang-en|}}Transit Visa — 1944, {{lang-de|}}Transit — 1947)
* 1946 — Մեռած աղջիկների զբոսանքը ({{lang-de|Der Ausflug der toten Mädchen}})
* 1949 — Մեռածները երիտասարդ են մնում ({{lang-de|Die Toten bleiben jung}})
* 1949 — Հարսանիք Հաիթիում ({{lang-de|Die Hochzeit von Haiti}})
* 1959 — Որոշում ({{lang-de|Die Entscheidung}})
* 1961 — Свет на эшафоте ({{lang-de|Das Licht auf dem Galgen}})
* 1962 — Կարիբյան էսքիզներ ({{lang-de|Karibische Geschichten}})
* 1968 — Վստահույթուն ({{lang-de|Das Vertrauen}})
* 1980 — Երեք կին Հաիթիից ({{lang-de|Drei Frauen aus Haiti}})
== Արտաքին հղումներ ==
* [http://www.perlentaucher.de/autor/anna-seghers.html Գերմանական մամուլը Աննա Զագերսի գրքերի մասին] {{ref-de}}