«Օզոնային շերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[File:2012 Antarctic Ozone Hole.jpg|thumb|260x260px|[[Անտարկտիդա]]<nowiki/>յի օզոնային ճեղքը]]
[[File:1997. Stamp of Belarus 0228-0229.jpg|thumb|260x260px|Օզոնային շերտի խնդրին նվիրված բելառուսական նամականիշ։]]
'''Օզոնային շերտ''', օզոնից կազմված շերտ, որ գտնվում է [[վերնոլորտ]]ում, [[մթնոլորտ]]ի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային [[օզոն]]ի մոտ 90%-ը։
 
Տող 8 ⟶ 10՝
 
Գտնվում է [[վերնոլորտ]]ում, [[մթնոլորտ]]ի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։
 
Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։
 
Վերնոլորտում օզոնը քայքայվում է [[Արեգակ]]ի [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ի և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։ Վերնոլորտային [[օզոն]]ի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։
 
Տող 14 ⟶ 18՝
 
[[1985]]-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է [[մթնոլորտ]] արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։
 
[[Օզոն]]ը (O<sup>3</sup>) [[թթվածին]] քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է [[էրիթրոցիտներ]]ը, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O<sup>3</sup>= O<sup>2</sup> + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։