«Առաջին օգնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բժշկություն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Sign_first_aid.svg|Առաջին օգնության միջազգային խորհրդանիշը|thumb|right]]
'''Առաջին օգնություն''', դժբախտ պատահարների, [[վնասվածք]]ների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցառումներ: Կատարվում է մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկ հասցնելը: Երբ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը), անվանվում է ''ինքնաօգնություն'', օրինակ՝ վնասվածքների ժամանակ ինքնուրույն [[վիրակապ]] դնելը, [[ստամոքսի լվացում]]ը [[փսխում]] առաջացնող շարժումների միջոցով: ''Փոխօգնությունը'' ցուցաբերում են ուրիշ մարդիկ և, որպես կանոն, այն ավելի ծավալուն է: