«Կատվանման աղվես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բազմացումը: clean up, փոխարինվեց: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 18.
}}
 
'''Կատվանման աղվեսը''' (լատիներեն՝ {{lang-lat|Vulpes macrotis}}) իրական աղվեսներին պատկանող կենդանի է, որը ապրում է միայն [[Հյուսիսային Ամերիկա]]յում։ Այս կենդանին շատ նման է [[ամերիկյան դաշտաղվես]]ին, սակայն ԴՆԹ անալիզները ցույց են տվել, որ այս երկու տեսակները տարբեր են։
 
== Ապրելավայրը ==
 
Կատվանման աղվեսները կարող են ապրել ծովի մակարդակից 400-1900 մետր բարձրության վրա։ Նրանք ապրում են թփուտներում, անապատային չոր կլիմա ունեցող վայրերում, սակայն նրանց կարելի է հանդիպել նաև մարդաշատ վայրերում և արտերում։
 
== Ընդհնանուր բնութագիր ==
=== Չափսերը ===
 
Կատվանման աղվեսը իրական աղվեսներին պատկանող ամենափոքր կենդանին է։ Իր քաշի շնորհիվ նա կարողանում է ցածրացնել մրմնի ջերմաստիճանը, ինչը նրան տալիս է շատ սուր լսուղություն։
Մարմինը ունի մոտ 1,6-2,7 կգ քաշ և մոտ 535 մմ մարմնի երկարություն։ Պոչը ունի մոտ 340 մմ երկարություն։ Արուները ավելի մեծ են էգերից։
 
=== Մորթին ===
 
Մորթին ունի մոխրագույն գունավորում սև պոչի ծայրով։ Ականջների հատվածը ավելի բաց է։ Մեջքի մորթին ունի մուգ գունավորում համեմատած մարմնի այլ մասերի։ Քթի շրջանը մուգ մազերով է պատված։
 
== Սնունդը ==
 
Կատվանման աղվեսները սովորաբար որսում են գիշերը։ Նրանք որսի են դուրս գալիս մայրամուտից հետո։ Նրանց սնունդը հիմնականում բաղկացած է մանր կրծողներից՝ առնետներ, փոքր նապաստակներ, մարգագետնային շնիկներ, ձկներ, մողեսներ, միջատներ։ Սովորաբար այս կենդանին համարվում է մսակեր, սակայն գրանցվել են դեպքեր, երբ նրանք սնվել են նաև լիլոկներով, կակտուսի ծաղկով և այլ հատապտուղներով։
Սովորաբար կատվանման աղվեսները որսում են նույն տարածքում, բայց ոչ թե նույն ժամին։
 
== Բազմացումը ==
 
Սովորաբար կատվանման աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում, սակայն գրանցվել են նաև զույգին ամեն տարին փոխող կենդանիներ։ Այս աղվեսները ընտանիք են կազմում դեկտեմբեր-փետրվար ամիսներին և ձագերը ծնվում են մարտ-ապրիլ ամիսներին։ Հղիությունը տևում է 49-55 օր։ Ծնվում են 4-7 ձագեր։ Մինչև իրենց չորս շաբաթական հասակը ձագերը մնում են բնում։ Ձագերը սեռապես հասունանում են տաս ամսական հասակում։
Բնության գրկում ապրող աղվեսները ապրում են մոտ 5 տարի, իսկ մարդկանց հսկողության տակ ապրողները՝ 12։
 
== Արտաքին հղումներ ==
 
{{commons|Vulpes macrotis}}
 
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
[[Կատեգորիա:Աղվեսներ]]
[[Կատեգորիա:Շնազգիներ]]
[[Կատեգորիա:Գիշատիչներ]]