«Մարդու աչք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 97.
 
== Աչքի հիվանդություններ ==
[[Պատկեր:Blepharitis.JPG|մինի|Կոպաբորբ, բլևարիտ]]
 
Կարող է լինել աչքի կամ դրա մասերի թերզարգացում, որը ժառանգական բնույթի է կամ առաջանում է [[պտուղ|պտղի]] վրա տարբեր վնասակար գործոնների, առավել հաճախ [[հղիություն|հղիության]] ժամանակ մոր կրած հիվանդության ազդեցությունից: Աչքի արտաքին մասերը մատչելի են [[մանրէներ|մանրէների]], ինչպես նաև ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցությանը, որից կարող են ախտահարվել կոպեզրերը ([[կոպաբորբ]]), լորձաթաղանթը ([[շաղկապենաբորբ]]), եղջերաթաղանթը ([[եղջերենաբորբ]]): Հարկավոր է հաշվի առնել, որ [[բակտերիաներ|բակտերիաներից]] և [[վիրուսներ|վիրուսներից]] առաջացած շաղկապենաբորբը հաճախ վարակիչ է: Երբեմն բորբոքումը տարածվում է դեմքի՝ աչքին հարակից հատվածների վրա: Հազվադեպ ախտահարվում են ակնագնդի պատյանները ([[անոթաթաղանթաբորբ]], [[ծիածանաթաղանթի բորբոքում|ծիածանաթաղանթի]] և [[թարթիչային մարմնի բորբոքում]], ցանցաթաղանթաբորբ): Տարիքային փոփոխությունները և ընդհանուր հիվանդությունները երբեմն առաջացնում են ոսպնյակի մթագնում: Աչքում հեղուկի շրջանառության բնականոն գործընթացի խանգարման դեպքում կարոդ է բարձրանալ ներակնային ճնշումը և [[գլաուկոմա|գլաուկոմայի]] պատճառ դառնալ: Հաճախ աչքի ախտահարումը պայմանավորված է ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես վերջիններիս ախտանշան: Աչքի փոփոխություններ կարող Են նկատվել նաև [[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական]] և [[ծայրամասային նյարդային համակարգ|ծայրամասային նյարդային]], [[սիրտանոթային համակարգ]]երի հիվանդությունների, [[թունավորումներ|թունավորումների]], նյութափոխանակության խանգարումների, [[ներզատիչ գեղձեր]]ի ախտահարումների, աչքի հարակից մասերի (դեմքի և գլխի մաշկածածկույթների և ոսկրերի, [[քթի հավելյալ ծոցեր]]ի) հիվանդագին գործընթացների դեպքերում: