«Գագիկ Ա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hasmik.Man (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Hayk.arabaget մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 22.
 
Վասպուրականի թագավորությունը ընդգրկել է հիմնականում [[Վասպուրական]] (բացառությամբ [[Գաբիթյան]] և [[Պարսպատունիք]] գավառների), [[Մոկք]] նահանգները, [[910]]-ական թվականներին՝ նաև [[Այրարատ]]ի [[Մասյացոտն]], [[Կոգովիտ]], [[Բագրևանդ]], [[Ծաղկոտն]] գավառները, [[Դվին]]ն իր մերձակայքով, [[Աղձնիք]]ի [[Սասուն]] և [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառը։
 
[[Պատկեր:Հայ-Բագրատունիների-տերությունը-9-րդ-դարի-վերջին-և10-րդ-դարի-սկզբին-600x415.jpg|ձախից|մինի|[[Բագրատունյաց Հայաստան]]]]
Թագավորության անջատման պատճառը [[Նախճավան]]ի հարցն էր։ Այն [[902]] թվականին հայոց թագավոր [[Սմբատ Ա]]-ի կողմից շնորհվեց Աշոտ Արծրունի գահերեց իշխանին նրա ծառայությունների դիմաց, սակայն իբրև պայմանական և ոչ ժառանգական սեփականություն։ Այս հանգամանքի ուժով Աշոտ Արծրունու մահից ([[904]]) հետո այն խլվեց Վասպուրականից և [[908]] թվականին տրվեց [[Սյունիք]]ին, որով խիստ սրվեցին հակասությունները [[Բագրատունիներ]]ի և [[Արծրունիներ]]ի միջև։