«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով: Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն: Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել: Բացի այդ` կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ):
== Նախադասությունների դասակարգումը ==
*''Ըստ կառուցվածքային հատկանիշի'' (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ: ''[[Պարզ նախադասություն]]ներն'' ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել [[միակազմ նախադասություններ|միակազմ]] կամ [[երկկազմ նախադասություններ|երկկազմ]]: ''[[Բարդ նախադասություն]]երն'' ունենում են մեկից ավելի [[ստորոգում]] և կարող են լինել [[բարդ համադասական նախադասություններ|բարդ համադասական]] կամ [[բարդ ստորադասական նախադասություններ|բարդ ստորադասական]]:
*Նայած նրան, թե նախադասություն կազմող տարրերը լրիվ են, թե զեղջված, զանազանում են լրիվ նախադասություն և թերի նախադասություն:
*''Ըստ հնչերանգի'' (ու հաղորդման նպատակի)` տարբերում են [[պատմողական նախադասություն|պատմողական]], [[հարցական նախադասություն|հարցական]], [[բացականչական նախադասություն|բացականչական]], [[հրամայական նախադասություն|հրամայական]] (հորդորական) նախադասություններ:
*Զանազանում են նաև [[բայական նախադասություններ|բայական]] ու [[անվանական նախադասություններ|անվանական]] նախադասություններ: Նախադասությունը կոչվում է բայական, երբ նրա [[ստորոգյալ]]ն արտահայտված է [[բայ]]ով, կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է դերբայով: Նախադասությունը կոչվում է անվանական, երբ ստորոգյալն ունի անվանական բաղադրիչ ([[ստորոգելի]], [[ստորոգելիական վերադիր]]) կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է [[գոյական]]ով (անունով կամ ոչ բայական այլ տարրով): Հայերենում ըստ էության առկա են բայական ու անվանաբայական նախադասություններ:
*''Ըստ հակադարձման կարգի''` զանազանում են [[հաստատական նախադասություն|հաստատական]] և [[ժխտական նախադասություն|ժխտական]] նախադասություններ: Նախադասությունը կոչվում է հաստատական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) հաստատական` դրական խոնարհման ձև ունի: Նախադասությունը կոչվում է ժխտական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) ժխտական խոնարհման ձևն ունի:
 
== Գրականություն ==