«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
Դատողությունը` որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով: Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն: Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել: Բացի այդ` կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ):
== Նախադասությունների դասակարգումը ==
*Ըստ կառուցվածքային հատկանիշի (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ: *''[[Պարզ նախադասություն]]ներն'' ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել [[միակազմ նախադասություններ|միակազմ]] կամ [[երկկազմ նախադասություններ|երկկազմ]]: ''[[Բարդ նախադասություն]]երն'' ունենում են մեկից ավելի [[ստորոգում]] և կարող են լինել [[բարդ համադասական նախադասություններ|բարդ համադասական]] կամ [[բարդ ստորադասական նախադասություններ|բարդ ստորադասական]]:
*Նայած նրան, թե նախադասություն կազմող տարրերը լրիվ են, թե զեղջված, զանազանում են լրիվ նախադասություն և թերի նախադասություն:
*Ըստ հնչերանգի (ու հաղորդման նպատակի)` տարբերում են [[պատմողական նախադասություն|պատմողական]], [[հարցական նախադասություն|հարցական]], [[բացականչական նախադասություն|բացականչական]], [[հրամայական նախադասություն|հրամայական]] (հորդորական) նախադասություններ:
*Զանազանում են նաև [[բայական նախադասություններ|բայական]] ու [[անվանական նախադասություններ|անվանական]] նախադասություններ:
 
== Գրականություն ==
*Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984: