«Ձայնավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
== Դասակարգումը ==
Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների ([[Լեզու (օրգան)|լեզու]], [[շրթունք]]ներ, փափուկ [[քիմք]]) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով: Այսպես` ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և` ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ:
=== Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի ===
==== Առաջնալեզվային ձայնավորներ ====
Առաջնային շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն իր ողջ զանգվածով մղվում է առաջ, լեզվի ծայրը կպչում է ստորին ատամնաշարին և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր միջին մասով, ընդ որում բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը` այն վերածելով առաջնային և ետին խոռոչների` այս դեպքում առաջնային փոքրացումով:
 
[[Հայերեն]]ում առաջնային շարքի են գրական հայերենի [[է]] ([[ե]]), [[ի]] ձայնավորները:
[[Կատեգորիա:Հնչյունաբանություն]]