«Ղրիմի Ինքնավար Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 64.
 
== Պատմություն ==
[[1921]] թվականի հոկտեմբերի 18-ին [[Տավրիչեսկի գուբերնիա]]յի մի մասից ձևավորվեց [[Ղրիմյան ԻԽՍՀ]]-ն։ [[1945]] թվականի հունիսի 30-ին այն դարձավ [[ՌԽՖՍՀ]] կազմում [[Ղրիմի մարզ]]։ [[1948]] թվականին [[Սևաստոպոլ]] քաղաքը առանձնացվեց, որպես հանրապետական նշանակության քաղաք։ [[1954]] թվականից [[ՈւԽՍՀՈւկրաինական ԽՍՀ]]-ի կազմի մեջ։ [[1991]] թվականի փետրվարի 12-ին վերականգնվեց [[Ղրիմյան ԻԽՍՀ]]-ն։
 
Ղրիմի տարածքը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ գրավվել է և վերահսկվել տարբեր պետությունների կողմից։ Իր պատմության ընթացքում այն վերահսկվել է [[Կիմերիա|կիմերացիների]], [[Հին Հունաստան|հույների]], [[սկյութեր]]ի, [[Ղրիմի գոթեր|գոթերի]], [[հուններ]]ի, [[բուլղարներ]]ի, [[խազարներ]]ի կողմից, և մտել է [[Կիևյան Ռուսիա]]յի, [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]], [[Կիպչակներ]]ի պետության, [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]], [[Ոսկե հորդա]]յի թաթարների պետության և [[Մոնղոլներ]]ի ենթակայության տակ։ 13-րդ դարում այն մասնակիորեն ենթարկվում էր [[Վենետիկի հանրապետություն|Վենետիկի]] և [[Գենուայի հանրապետություն]]ներին, նրանցից հետո Ղրիմը ղեկավարում էին [[Ղրիմի խանություն]]ը և [[Օսմանական կայսրություն]]ը 15-18-րդ դարերում, [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կողմից 18-20-րդ դարերում, և ի վերջո մինչև [[Ուկրաինա]]յի կազմի մեջ մտնելը, այն հանդիսանում էր [[Սովետական Միություն|Սովետական Միության]] մաս։