«Հակոբ Բ Անավարզեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ fixing dead links
Տող 3.
Սովորել է Սսի կաթողիկոսարանում, եղել կաթողիկոսարանի, ապա՝ Կիլիկիայի Կապան քաղաքի եպիսկոպոս, [[Անարզաբա|Անավարզայի]] արքեպիսկոպոս։ Կիլիկիայի Հայոց թագավոր [[Լևոն Ե]]-ի հանձնարարությամբ դեսպանական առաքելությամբ եղել է Եվրոպայում՝ օգնություն հայցելու։ Գահակալման առաջին տարիներին շարունակել է Լևոն Ե-ի լատինամետ քաղաքականությունը՝ հույս ունենալով Կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ ստանալ եվրոպական երկրների օգնությունը՝ ընդդեմ Եգիպտոսի և շրջակա մահմեդական իշխանությունների հարձակումների։ Սակայն հիասթափվելով Հռոմի պապերի կեղծ խոստումներից, տեսնելով հայոց մեջ [[ունիթորություն|ունիթորության]] ազդեցության տարածումը՝ հրաժարվել է նախկին քաղաքականությունից, դարձել հակաունիթորական, անկախության ջերմ պաշտպան ու հայ-եգիպտական մերձեցման կողմնակից։ 1337-ին օգնել է [[Լևոն Ե]]-ին՝ եգիպտացիների հետ կնքելու հաշտության պայմանագիր։ Երբ արքունիքում մեծ ազդեցություն են ձեռք բերում լատինները և լատինամետ հայ իշխանները ու Լևոն Ե նորից Արևմուտքի հետ գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կաթողիկոսը ընդդիմանում է դրան, իսկ 1341-ի սկզբին ստիպված հրաժարվում է գահից։ Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից է ընտրվում Հայոց կաթողիկոս (աննախադեպ է Հայ եկեղեցու պատմության մեջ)։ Երկրորդ գահակալման ընթացքում վարել է նույն հակաունիթորական քաղաքականությունը՝ դադարեցնելով շփումները Կաթոլիկ եկեղեցու հետ։ Կաթողիկոսական գահին Հակոբ Բ Անավարզեցուն հաջորդել է [[Մեսրոպ Ա Արտազեցի]]ն։
==Արտաքին հղումներ==
[http://web.archive.org/web/20110531152734/http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]
 
{{Կաթողիկոս|