«Մետրոդորոս Սկեպսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
'''Մետրոդորոս Սկեպսացի''' ({{lang-el|Μητρόδωρος ὁ Σκήψιος}}) [[Մ.թ.ա. 145]] - [[Մ.թ.ա. 70]] անտիկ դարաշրջանի ծագումով հույն հռետոր, մտածող, ով տևական ժամանակ ծառայել է հին աշխարհի հայտնի տիրակալներ [[Միհրդատ VI Եվպատոր]]ի ապա նաև Հայոց Արտաշեսյան դինաստիայի արքա [[Տիգրան Մեծ]]ի արքունիքներում, որպես խորհրդական և դեսպան: Հայոց պատմության մեջ հայտնի է անտիկ հեղինակների մոտ հիշատակվող տեղեկություններով ու ունեցած շփումներով Տիգրան Մեծի հետ, ինչպես նաև հիշատակմամբ որ հեղինակել է անհետ կորած [[«Տիգրանի Պատմությունը»]] գիրքը<ref>Հակոբ Մանանդյան - Տիգրան Մեծ և Հռոմը. Եր. 1940 էջ. 8, 67</ref>: Նրա կյանքի ու կենսագործունեության մասին մնացել են շատ սուղ ու ոչ միանշանակ հիշատակումներ անտիկ շրջանի այլ կենսագիրների ու պատմաբանների մոտ, ինչպես օրինակ [[Պլուտարքոս]]ի, [[Ստրաբոն]]ի, [[Պուբլիուս Օվիդիուս Նասո]]ի, ինչպես նաև այլ հեղինակների մոտ: Շատերը Մետրոդորոսին նմանեցնում են [[Պլինիոս Ավագ]]ի մոտ հիշատակվող Misoromæusի հետ, որը թարգմանվում է որպես «Հռոմեացիներին ատող», «հռոմաատյաց»:
 
== Կենսագրություն ==
Հունական անունը հուշում է, որ նա ծնվել է Էգեյան ծովի փոքրասիական հատվածի ափամերձ գոտում գտնված անտիկ [[Սկեպսիս]] քաղաքում: Երիտասարդ տարիքում հետաքրքրված է եղել փիլիսոփայությամբ ու դրա ուսուցմամբ, սակայն հետագայում սկսել է հետաքրքրվել [[հռետորություն|հռետորությամբ]]: Անգամ սկսել է ուսուցանել դրա եղանակներ՝ օգտագործելով յուրահատուկ ոճային հնարքներ: Եղել է ոչ հարուստ ընտանիքից. [[Ստրաբոն]]ն անգամ գրում է, որ Մետրոդորոսը եղել է աղքատ, սակայն իր հռետորական հնարքների շնորհիվ կարողացել հասնել շատ հաջող ամուսնության Բոսֆորի նեղուցի ափին գտնվող [[Քաղկեդոն]] քաղաքից սերող մի կնոջ հետ:
{{քաղվածք||Եվ (Սկեպսիսից էր) բացի նրանից [[Դեմետրիոս Սկեպսացի|Դեմետրիոսից]] Մետրոդորոսը, որը փիլիսոփա էր և անցել էր քաղաքական կյանքի ասպարեզ: Լինելով իր գրվածքներում առավելապես ճարտասան՝ նա գործ էր ածում ինչ-որ անսովոր ոճ և զարմանք պատճառում շատերին: Չնայած աղքատությանը, շնորհիվ ճարասանության, կարողացել էր փայլուն ամուսնության հասնել Քաղկեդոնում և շատ հաճախ իրեն ներկայացնում են որպես քաղկեդոնացի: Ծառայության մտնելով Միհրդատ Եվպատորի մոտ՝ նա իր կնոջ հետ գնաց նրա մոտ [[Պոնտոս]]. առանձնապես հարգված էր այնտեղ և պաշտոն էր ստացել դատարանում, որի վճռի դեմ դատապարտյալն իրավունք չուներ վերաքննման գանգատով դիմելու թագավորին: Սակայն նրա բախտավորությունը հարատև չեղավ, այլ նա՝ գրգռելով իր դեմ անարդար մարդկանց թշնամությունը՝ թագավորի մոտից հեռացավ ու իբրև դեսպան գնաց Տիգրան արմենի մոտ: Իսկ սա դժկամությամբ հետ ուղարկեց նրան Եվպատորի մոտ, որն արդեն փախչում էր հայրենի երկրից: Մետրոդորոսը ճանապարհին մահացել էր՝ կամ թագավորի հրամանով և կամ հիվանդությունից: Հաղորդում են թե այս և թե մյուս տեղեկությունը:}}<ref>Ստրաբոն - «Աշխարհագրություն» Գիրք 13, Գլուխ 1, 55</ref>
 
=== Քաղաքական գործունեություն ===
Ըստ էության, Մետրոդորոսի քաղաքական՝ դիվանագիտական գործունեությունը հայտնի սկզբնաղբյուրների համեմատական քննությամբ, սկսվում և ավարտվում է շատ կարճ ժամանակահատվածում՝ [[մ.թ.ա. 72]] թվականից մինչև մ.թ.ա 70/69 թվականները: Այն բանից հետո, երբ մ.թ.ա. 72 թվականին Պոնտոսի արևմտյան մասեր մտավ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական հանրապետության]] զորավոր, մ.թ.ա. 74 թվականին [[Կիլիկիա|Կիլիկիայի կոնսուլ]] նշանակված, [[Լուկուլլոս|Լուցիոս Լիցիլիուս Լուկուլլոսը]], Միհրդատը նախ կորցրեց ծովափնյա քաղաքները՝ Ամիսոսն ու Թեմիսկիրան, ապա սկսեց հավաքել նոր զորքեր ու ամրանալով իր երկերի լեռնային շրջաններում՝ աշխատեց նախապատրաստել նոր դիմադրություն: Միևնույն ժամանակ նա օգնություն խնդրեց իր հիմնական դաշնակիցներից՝ այդ թվում որդուց՝ [[Մաքարես]]ից, ով Բոսփորի փոխարքան էր և Տիգրան Մեծից: Նրա որդից ոչ միայն հրաժարվեց օգնել հորն, այլև հարմար առիթ էր փնտրում միանալու հռոմեացիներին՝ օգնելու վերջնականապես ջախջախելու Պոնտոսի թագավորությունը: Հայոց թագավորի մոտ ուղարկված դեսպանությունը գլխավորում էր հենց Մետրոդորոսը՝ մ.թ.ա.72 թվականի վերջ, 71-ի սկիզբ: Հենց այս ժամանալ էլ տեղի է ունեցել, ըստ Պլուտարքոսի, հայտնի զրույցը Մետրոդորոսի և Տիգրան Մեծի միջև, որտեղ առաջինը խնդրում է օգնել Պոնտոսի արքային՝ իր դաշնակցին՝ Միհրադատ Եվպատորին:
Հենց այս ժամանալ էլ տեղի է ունեցել, ըստ Պլուտարքոսի, հայտնի զրույցը Մետրոդորոսի և Տիգրան Մեծի միջև, որտեղ առաջինը խնդրում է օգնել Պոնտոսի արքային՝ իր դաշնակցին՝ Միհրադատ Եվպատորին:
{{քաղվածք||Մետրոդորոսը Միհրատի կողմից ուղարկված էր Տիգրանի մոտ իբրև դեսպան խնդրելու օգնություն հռոմեացիների դեմ: Սրան հարցրել էր Տիգրանը՝ «իսկ դու ինքդ, ո՜վ Մետրոդորոս, ի՞նչ խորհուրդ կտաս այդ մասին»: Եվ նա՝ կամ Տիգրանին օգտակար լինելու համար և կամ չցանկանալով որ Միհրադատը փրկվի՝ ասում ՝,- «իբրև դեսպան խորհուրդ եմ տալիս, իսկ որպես խորհրդատու՝ ոչ»:}}<ref>Պլուտարքոս - Համեմատական Կենսագրություններ՝ Լուկուլլոս, 22, 4</ref>
Պատմագիտության մեջ այդպես էլ հարցական է մնում հարցը, թե արդյո՞ք Տիգրանն օգնում է իր կնոջ հորը՝ Պոնտոսի թագավորին, քանի որ այլ աղբյուրներում նաև պահպանվել են տեղեկություններ, որ Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի աղերսներին ընդառաջ գնալով՝ Տիգրանը խոստանում է օգնել:<ref>Մեմնոն - Գլ. 43, Lipsiae 1816, էջ 64</ref>
 
=== Մահը ===
Վերադառնալով Պոնտոս Մետրոդորոսը Միհրդատին գտնում է այն ժամանակ (եթե իհարկե նա վերադարձել է, քանի որ Ստրաբոնի վկայությամբ նա, ամենայն հավանականությամբ մահացել է հենց այդ ճանապարհին), երբ վերջինս արդեն սկսել էր վերջնական պարտություն կրել՝ մ.թ.ա. 71 թվականի ամառ: Պոնտոսի արքան որոշում է կայացնում հեռանալ իր գլխավոր դաշնակցի՝ Հայոց թագավոր Տիգրան Մեծի մոտ՝ մ.թ.ա.71 աշուն: Հստակ հիշատակումներ ու ուղղակի տեղեկություններ չկան, որ Միհրդատի հետ միասին Հայաստան է եկել նաև Մետրոդորոսը, սակայն Պլուտարքոսի հիշատակմամբ հայտնի է, որ տևական ժամանակ Հայաստանի հեռավոր գավառներից մեկում Տիգրանի հրամանով ապաստան ստացած Միհրդատը մ.թ.ա.69 թվականի սկզբում իր առաջին հանդիպման ժամանակ (ապաստան տալուց հետո՝ 1 տարի ութ ամիս անց համաձայն Մեմնոնի<ref>Տե՛ս Մեմնոն, գլ. 55</ref>) Տիգրանը երեք օր տևացած բանակցությունների ընթացքում պատմել է հենց իր և դեսպանությամբ Հայաստան եկած Մետրոդորոսի հետ վերոշարադրյալ երկխոսության մասին.
{{քաղվածք||...Տիգրանը այս պատմեց Միհրադատինև մեղադրեց նրան, չմտածելով, որ դրանով վտանգում է Մետրոդորոսին: Եվ սա իսկույն ևեթ սպանվեց, իսկ Տիգրանը զղջաց, բայց մտածեց, որինքը չէ միայն պատճառ Մետրոդորոսի դժբախտության, այլ այդ բանի խթան է հանդիսացել նաև Միհրդատի ատելությունը նրա նկատմամբ: ...Սրա դիակը Տիգրանը մեծ շուքով թաղել տվեց, նա ոչ մի ծախս չխնայեց մեռածի համար, որին կենդանության ժամանակ ինքը մատնել էր:}}<ref>Պլուտարքոս - Համեմատական Կենսագրություններ՝ Լուկուլլոս 22, 2-6</ref><br />
<br />
Այս ամենը ոչ միանշանակ է դարձնում Մետրոդորոսի մահվան ճշգրիտ թվագրությունը՝ մ.թ.ա. 71-69 թ.թ.ների միջև:
 
== Գրականություն ==
* Ակադ. Հակոբ Մանանդյան - Տիգրան Բ. և Հռոմը Երևան 1940
 
== Արտաքին հղումներ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Փիլիսոփայություն}}
 
<!-- interwiki -->
 
[[Կատեգորիա:Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ|Արիստոտել]]
[[Կատեգորիա:Հռետորներ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]