«Mercedes-Benz E-դաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ավտոմոբիլ | անվանում = Mercedes-Benz E class | մոդել = E class | լուսանկար = Mercedes-B...»:
(Տարբերություն չկա)

07:04, 18 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Mercedes-Benz E-դաս, կոմպակտ մեքենա, Մերսեդես Բենցի կողմից սկսած 1996 թվականից:

Mercedes-Benz E class
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենաների մոդելային շարք
ԱրտադրողMercedes-Benz
ԵրկիրՍինդելֆինգեն, Գերմանիա
Արտադրության տարիներ1996
ՆախորդMercedes-Benz W124 և Mercedes-Benz C-Class?
ՀաջորդMercedes-Benz R-Class?
Դասդաս E և E-segment?
Կայքmercedes-benz.de/passengercars/models/saloon/new/e-class.html
 Mercedes-Benz E-Class Վիքիպահեստում

Դիզայն

E-դասն ավելի երիտասարդ է, էլեգանտ և տաքարյուն:

էքստերիեր

Ավտոմեքենայի առաջնամասն աչքի է ընկնում սլացիկ ուրվագծերով` շարժիչի ծածկը սահուն կերպով անցնում է հովացուցիչի պաշտպանիչ ցանցին և ձուլվում է նոր դիզայնի հիմնական լուսավորության լուսարձակներին` կազմելով միասնական ամբողջականություն: Մեկ պատյանում ներդաշնակորեն ներկառուցված` E-դասին բնորոշ կրկնակի լուսադիոդային լուսարձակները երաշխավորում են անվտանգ երթևեկություն և ավտոմեքենային պարգևում են անկրկնելի տեսք:

Ավտոմեքենային կողքից դիտելուց առաջին հայացքից աչքի են ընկնում դեպի վեր սլացող ուրվագծերը, որոնք ստեղծում են դինամիկ շարժման տպավորություն, նույնիսկ երբ ավտոմեքենան կանգնած է:

Հետևի լուսարձակների հորիզոնական ուրվագծերի և հետևի բամպերի սև ներդիրների շնորհիվ ընդգծվում է ավտոմեքենայի լայնքը: Հետևի լուսադիոդային լուսարձակները կարող են փոխել լուսարձակման ինտենսիվությունը:

 
E 350 4Matic

Ինտերիեր

E-դասի ինտերիերն ինքնին ոճային է և գրավիչ, իսկ անհատականացման բազմաթիվ տարբերակները երաշխավորում են հարմարավետությունը:

Ալյումինե դեկորատիվ տարրերը և կենտրոնական վահանակի անալոգային ժամացույցն ավտոմեքենային պարգևում են էլեգանտ տեսք: Երեք անալոգային թվատախտակով տվիչ/ցուցիչ սարքերի վահանակը և մոնիտորը ֆունկցիոնալ են և նորարարական դիզայնի:

Ավտոմեքենայի ինտերիերի անհատականացման համար առաջարկվում է գունային լայն գամմա` բեժ, էսպրեսսո շագանակագույն, մոխրագույն, բաց շագանակագույն և մարմնագույն: Կարելի է ընտրել միագույն ձևավորում կամ երկու գույների ներդաշնակ համադրությամբ: Կախված ավտոմեքենայի կատարման ոճից նստելատեղերը կարող են երեսպատվել գործվածքով և ARTICO արհեստական կաշվով կամ կաշի/ nappa կաշի համադրությամբ:

ELEGANCE կատարման ոճն աչքի է ընկնում էլեգանտ և սահուն ուրվագծերով: Մինչդեռ AVANTGARDE կատարման ոճն ավելի դինամիկ է և սպորտային:

Բենզինային շարժիչ

Մոդել Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը Շարժիչի ծավալը (խսմ) Շարժիչի հզորությունը (ԿՎտ) Առավելագույն արագությունը (կմ/ժ) Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ) CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ)
E 200 4L 1991 135/5500 (135/5500) 233 (233) 6.5–6.1

(6.1–5.8)

151–142

(142–135)

E 300 V6 3498 (185/6500) (250) (7.0–6.8) (164–159)
E 300 4MATIC V6 3498 (185/6500) (245) (7.5–7.4) (176–174)
E 350 V6 3498 (225/6500) (250) (7.0–6.8) (164–159)
E 500 V8 4663 (300/5000-5750) (250) (8.9) (209)
E 500 4MATIC V8 4663 (300/5000-5750) (250) (9.4) (219)
E 63 AMG V8 5461 (410/5.500) (250) (9.8) (230)
E 63 AMG 4MATIC V8 5461 (410/5.500) (250) (10.3) (242)

E-դասի համար կիրառվող քառագլան բենզինային շարժիչների նախագծման ընթացքում ճարտարագետների հիմնական նպատակներից էր ապահովել վառելիքի խնայողությունը: Նախորդ մոդելների համեմատ, նոր շարժիչների տեխնոլոգիան թույլ է տալիս նվազեցնել վառելիքի ծախսը գրեթե 20 տոկոսով:

Պատկերասրահ

Պատկեր:2009-2010 Mercedes-Benz E 350 (C207) coupe 01.jpg
 
E 350 E 250 CDI 4MATIC
 
 
Mercedes-Benz E350 W211

Տես նաև

Աղբյուրներ

Mercedes-Benz E-Class