«Քաղաքային ծիծեռնակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 3.
'''Քաղաքային ծիծեռնակ''' (''Delichon urbicum''), [[ծիծեռնակների ընտանիք]]ին պատկանող [[թռչուն]]:
 
Քաղաքային ծիծեռնակի մարմնի վերին մասը կապտասև է`է՝ մետաղափայլով, նախորդ տեսակի համեմատությամբ`համեմատությամբ՝ պոչը կարճ է, մկրատաձև կտրվածքով։ Մջքի, պոչի մակերեսը և որովայնը սպիտակ են։ Քաշը`Քաշը՝ 20-22 [[գրամ|գ]], թևի երկարությունը`երկարությունը՝ 97-118 [[միլիմետր|մմ]]:
 
[[ՀՀ]]-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է առավելապես լեռնային շրջաններում, որտեղ կան լերկ, զառիթափ ժայռեր։ Բնակվում է նաև մարդու հարևանությամբ։ Բնադրվում է գաղութներով։ Բույնը ծեփում է ցեխից`ցեխից՝ ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով։ Խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն։ Բույնը նման է կիսագնդի։ Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ [[ձու]]: Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտրալարերին նստած։ Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ`համեմատությամբ՝ ավելի հաճախ իջնում է գետնին։ Սնվում է [[միջատ]]ներով:
 
Տարածված է [[Եվրոպա]]յում, [[Փոքր Ասիա]]յում, [[Իսրայել]]ում, [[Հիմալայներ]]ում, [[Բիրմա]]յում, [[Աֆրիկա]]յում, [[Սիբիր]]ում, [[Ենիսեյ (գետ)|Ենիսեյի]] ստորին հոսանքում, [[Սախալին]]ում, [[Կուրիլյան կղզիներ]]ում, [[Միջին Ասիա]]յում, [[Անդրկովկաս]]ում:<ref>{{cite book|author=Մ. Ս. Ադամյան|title=Հայաստանի թռչունները|publisher=«Արևիկ»|location=Երևան|year=1988|page=էջ 17}}</ref>