«Կոմս Մոնտե-Քրիստո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բովանդակություն: clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
Նա մի նավի միջոցով հասնում է Մոնտե Քրիստո կղզին, գտնում գանձը և ներկայանում է բոլորին որպես Կոմս Մոնտե Քրիստո ...
 
== Նշանավոր խոսքեր գրքից ==
Երջանկությունը կուրացնում է մարդուն ավելի, քան հպարտությունը…
***
Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, իսկ ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում իր երջանկությանը…
***
Ցույց տուր, որ քեզ հարգում ես և քեզ կսկսեն հարգել…
***
Մի բանի համար երկու անգամ պատասխան չեն տալիս…
***
Ամեն մի մարդ իր մոլորությունն ունի…
***
Նրանք ատում են ինձ, ուրեմն վախենում են ինձնից…
***
Կան բառեր, որոնք երկաթե դռան պես փակում են խոսակցությունը…
***
Կան առաքինություններ, որոնք սահմանն անցնելով դառնում են արատ…
***
Տանջված սրտերի համար ուրախությունն ասես ցող լինի, որն ընկնում է տապից չորացած հողի վրա…Սիրտն ու հողը կլանում են բարերար խոնավությունը, բայց կողմնակի աչքն այդ չի նկատում…
***
Կանայք օժտված են անսխալ կանխազգացումով, ունեն իրենց հորինած հանրահաշիվը, որի օգնությամբ կարող են բացատրել ցանկացած հրաշք…
***
Հարազատները, որոնցից զրկվել ենք, հանգչում են ոչ թե հողում, այլ մեր սրտերում։ Այդպես է Աստծո կամքը, որպեսզի նրանք միշտ մեզ հետ լինեն…
***
Ամեն մարդ պետք է իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ։ Ոմանք տալիս են նրան իրենց տաղանդը, ոմանք աշխատանքը, մյուսներն անքուն պահակ են կանգնած կամ զոհում են իրենց կյանքը հանուն նրա…
***
Այս աշխարհում չկա ո՛չ երջանկություն, ո՛չ դժբախտություն. թե մեկը, թե մյուսը հարաբերական են. միայն նա, ով անսահմանորեն դժբախտ է եղել, կարող է անսահման երջանկություն զգալ…Պետք է մահ փափագել, կյանքի քաղցրությունը զգալու համար…
***
Քանի դեռ Աստված ապագայի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ. սպասել և հուսալ…
 
== Արտաքին հղումներ ==