«Մաքս Շվաբինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1962 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[File:Max Svabinsky 1933.jpg|thumb|240px|Մաքս Շվաբինսկի]]
'''Մաքս Շվաբինսկի''' (Svabinsky)(, [[1873]]-[[1962]]), չեխ նկարիչ։ [[Չեխոսլովակիա]]յի ժողովրդական նկարիչ ([[1945]])։ [[1891]]-[[1898]] թվականներին սովորել է [[Պրագայի Գեղարվեստի ակադեմիա]]յում։ Հանդես է եկել որպես [[հաստոցային գեղանկարչություն|հաստոցային գեղանկարչության]] վարպետ, [[վիտրաժ]]ների և [[որմնանկար]]ների հեղինակ, սակայն առանձնապես ճանաչվել է որպես գծանկարիչ և փորագրող։ Կրել է [[սիմվոլիզմ]]ի ազդեցությունը, սակայն հիմնականում ստեղծել է ռոմանտիկական պաթոսով առլեցուն կենսահաստատ կերպարներ։
 
Շվաբինսկի ստեղծագործությանը բնորոշ է իրական կամ հեքիաթային կերպարներով հարուստ ծաղկուն բնության վերարտադրումը («Վագրի որս», [[1914]], «Բերք», [[1927]], երկուսն էլ՝ «չոր ասեղ»)։ Ստեղծել է նաև չեխոսլովական մշակույթի ներկայացուցիչների դիմանկարների շարք («Յո․Մանես», [[1917]], [[փայտագրություն]], «Յու․ Ֆուչիկ», [[1950]], «չորՉոր ասեղ» և այլն), նկարազարդել գրքեր ([[Վիկտոր Հյուգո|Վիկտր Հյուգո]]յի ստեղծագործությունները, [[1944]], և այլն)։ ՉԽՍՀ պետական մրցանակ ([[1952]])։
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Շվաբինսկի, Մաքս}}
[[Կատեգորիա:Չեխ նկարիչներ]]
[[Կատեգորիա:1873 ծնունդներ]]