«Նվիրաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նվիրապետություն''' քաղաքացիական իրավունքում, պայմանագիր, որի մեկ կողմը՝ նվիրատուն, գույք...»:
(Տարբերություն չկա)

18:30, 4 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նվիրապետություն քաղաքացիական իրավունքում, պայմանագիր, որի մեկ կողմը՝ նվիրատուն, գույքն անհատույց մյուս կողմին՝ նվիրառուին է տալիս ի սեփականություն։ Նվիրապետությունը ռեալ պայմանագիր է, իրավունքներ ու պարտականություններ առաջանում են գույքը հանձնելու պահին։ Նվիրապետության պայմանագրի առարկա կարող է լինել քաղաքացիական շրջանառությունից չհանված ամեն մի գույք։ 500 ռուբլուց ավելի գումարի նվիրատվության պայմանագիրը վավերացվում է նոտարական կարգով։ Բնակարանի նվիրպետության համար պահանջվում է հատուկ սահմանված կարգ։ Սոցիալիստական կազմակերպություններին քաղաքացու գույքի նվիրապետության պայմանագիրը, անկախ գումարից, կնքվում է հասարակ գրավոր ձևով։ Նվիրապետության պայմանագիրը միակողմ է։ Քաղաքացին կարող է նաև գույք նվիրել սոցիալիստական կազմակերպությանը՝ որոշակի հանրօգուտ նպատակի համար օգտագործելու պայմանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։