«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Նեոդասականություն''', '''նեոկլասիցիզմ''' կամ '''նեոկլասիկա''', [[ԽՍՀՄ|խորհրդային]] [[արվեստագիտություն|արվեստագիտության]] և մասամբ [[գրականագիտություն|գրականագիտության]] մեջ ընդունված տերմին, որով նշվում են սոցիալական ուղղվածությամբ և գաղափարական բովանդակությամբ տարբեր [[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի գեղարվեստական երևույթները, որոնց ներհատուկ է դասական [[արվեստ]]ի, [[Վերածննդի դարաշրջան]]ի կամ [[Կլասիցիզմ]]ի ([[երաժշտություն|երաժշտության]] մեջ նաև [[բարոկկո]]յի շրջանի) արվեստների ավանդույթներին դիմելը։
 
Նեոդասականություն տերմինը լայնորեն կիրառվում է նաև (հիմնականում արտասահմանյան արվեստագիտության մեջ) [[18-րդ դար]]ի երկրորդ կեսից [[19-րդ դար]]ի առաջին կեսի [[ճարտարապետություն|ճարտարապետության]] և [[կերպարվեստ|կերպարվեստի]] մեջ կլասիցիզմը նշելու համար, ի տարբերություն [[17-րդ դար]]ից [[18 դար]]ի առաջին կեսի կլասիցիզմի։ Նեոդասականության առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմանավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ-որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստական հոսանքների գաղափարական և ձևական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ պատմականից «մաքրագործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ նեոդասականությունը ելակետային ընդհանուր գծեր ունի [[նեոռոմանտիզմ]]ի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծագործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրոցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարքների մեխանիկական կիրառումը, դասական ([[20-րդ դար]]ի արվեստում ոչ սակավ պաշտոնապես հորինված) մոտիվների միտումնավոր ընդմիջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։