«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 119.
 
Հայկական հարցին, մասնավորապես այդ հարցում կայսերական [[Գերմանիա]]յի քաղաքականությանը մեծ տեղ է հատկացրել [[Արկադի Երուսալիմսկի]]ն ([[1901]]-[[1965]]) «Գերմանական իմպերիալիզմի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը XIX դարի վերջին» (1948) գրքում։ Այստեղ լայնորեն լուսաբանված է [[Աբդուլ Համիդ II]]-ի արյունալի քաղաքականությունը, հայերի [[1894]]-[[1896]] թվականների ջարդերը, ցույց է տրված, որ [[Եվրոպա]]յի հանրային կարծիքը պահանջում էր միջոցներ ձեռնարկել բազմաչարչար հայ ժողովրդի փրկության համար, բայց մեծ տերությունները չէին խորշում հայերի ճակատագիրն օգտագործել որպես դիվանագիտական անամոթ առքուվաճառքի առարկա»։ Արխիվային փաստաթղթերի հիման վրա մենագրությունում բացահայտվում է գերմանական դիվանագիտության փարիսեցիությունը. ցույց տրվում գերմանական կառավարության՝ որպես Թուրքիայի գործակցի ու հովանավորի իսկական դերը արևմտահայերի բնաջնջման արյունոտ ծրագրի իրականացման մեջ։
 
==== Այլ գրողներ ====
Թուրքիայի ազգային քաղաքականությունն ու հայկական հարցի նկատմամբ տերությունների դիրքորոշումն են քննարկված Ն. Կրավչենկոյի «XIX դ. վերջի և XX դ․ սկզբի միջազգային հարաբերությունների պատմության ակնարկներ։ 1878 թ. Բեռլինի կոնգրեսն ու Եռյակ դաշինքը» (1925), [[Սերգեյ Սկազկին]]ի «Ավստրո-ռուս-գերմանական դաշինքի վերջը։ 1878 1884» (հատոր 1, 1928), Գ. Լ. Բոնդարևսկու «Բաղդադի ճանապարհը և գերմանական իմպերիալիզմի թափանցումը Մերձավոր Արևելք (1888-1903)», (1955), [[Ալեքսանդր Սեմյոնովիչ Սիլին]]ի «Գերմանիայի էքսպանսիան Մերձավոր Արևելքում XIX դարի վերջին» (1971). «Արևելյան հարցում Բիսմարկի 1870-1890-ական թվականների քաղաքականության պատմությունից» (1976), [[Վլադիմիր Խվոստով]]ի, Ա. Դ. Ժելտյակովի և այլ պատմաբանների աշխատություններում։ Ռուսական ժամանակակից պատմագրության մեջ ամբողջական խորությամբ ու համակողմանիությամբ իրենց արտացոլումը չեն գտել հայ ժողովրդի ողբերգական պատմության այնպիսի կարևոր էջեր, ինչպես [[երիտթուրքեր]]ի քաղաքականությունն ու [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների ([[1880]]-[[1890]]-ական թվականներ, [[1912]]-[[1914]] թվականներ) հարցերը, հայ կամավորական շարժումը, հայերի մասնակցությունը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին [[Ռուսաստան]]ի ու [[Անտանտ]]ի կողմում, [[1915]]-[[1916]] թվականների ցեղասպանության հետևանքով հայ ժողովիղի հայրենիքի բռնագրավումը և այլն։ [[Իմպերիալիզմ]]ին և առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված առանձին երկերում միայն ([[Եվգենի Տառլե]], Ե. Ֆ. Լուդշուվեյտ, Ա. Ս․ Սիլին) խոսվում է հայ ժողովրդի ողբերգության մասին, սկզբունքորեն դատապարտվում [[Հայոց եղեռն|1915-1916 թվականների ցեղասպանություն]]ը։
 
 
[[Կատեգորիա:Հայկական հարց]]