«Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
=== Ներսեհապատի ճակատամարտ ===
[[Պատկեր:Image 4678.jpg|մինի|ձախից|[[Մարզպանական Հայաստան]]]]
Վահան Մամիկոնյանն ընտրվել է սպարապետ, [[Սահակ Բագրատունի]]ն՝ մարզպան, [[Հովհաննես Ա Մանդակունի]] կաթողիկոսը՝ մեծ դատավոր։ [[Հայաստան]]ից փախած պարսիկ մարզպան [[Ատրվշնասպ]]ը Ատրպատականում զորք է հավաքել և [[481]] թվականի աշնանը շարժվել դեպի [[Այրարատ]]։ [[Մասիս]]ի լանջին՝ [[Ակոռի գյուղի ճակատամարտ|Ակոռի գյուղ]]ի մոտ, հայկական ուժերը ճակատամարտում հաղթել են պարսիկներին։ Ատրվշնասպն սպանվել է։ Հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել, ապստամբների շարքերը համալրվել են։ Թշնամու ավելի խոշոր բանակ արշավել է Հայաստան։ [[482]] թվականի գարնանը Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական զորքերը հակառակորդին հանդիպել են Ավարայրից ոչ հեռու՝ [[Արտազ գավառ]]ի գավառի [[Ներսեհապատ գյուղ]]ի մոտ։ Մարտն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հետապնդելով փախուստի դիմած թշնամուն՝ հայկական զորաբանակը ոչնչացրել է նրան։ [[Ներսեհապատի ճակատամարտ]]ը հայկական ռազմական արվեստի պատմության փառավոր էջերից է։ [[482]] թվականի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ [[Աղվանք]]ով ներխուժել է [[Վրաստան]]։ Վրաց [[Վախթանգ I]] թագավորի խնդրանքով հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հասել է օգնության, բայց Ճարմանայի դաշտում հայ-վրացական միացյալ բանակը ծանր պարտություն է կրել։ Զոհվել են մարզպան Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ։ Հայկական զորքը նահանջել է [[Տայք]]։
 
=== Նվարսակի հաշտություն ===