«Արսեն Տեր-Օգանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ՎՏ}}'''Արսեն Արամի Տեր-Օգանով''' ''(Տեր-Օհանյան)'' (ծնվել [[1923]], [[Բաքու]]), [[Խորհրդային Միության հերոս]] ([[փետրվարի 27]], [[1945]]), գվարդիայի ավագ։ ԽՄԿԿ անդամ [[1944]] թվականից։ Ավարտել Արսեն Արամի Տեր-ՕգանովՕգանովը ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտի նավթամեխանիկական ֆակակուլտետը ([[1952]])։
 
[[Հայրենական Մեծ պատերազմ]]ի ժամանակ կամավոր մեկնել է բանակ ([[1941]] թվականի հունիս), սովորել Բաքվի զենիթա-հրետանային ուսումնարանում, ապա ծառայել Բաքվի հակաօդային պաշտպանության զորամասերում։ [[1942]] թվականի վերջից մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, նշանակվել դասակի հրամանատար։ [[1943]] թվականի սեպտեմբերին մարտնչել է [[Խարկով]]-[[Պոլտավա]] շրջանում, [[1944]] թվականի փետրվարին մասնակցել Կորսուն-Շևչենկովսկիում շրջապատված թշնամու խմբավորման ջախջախմանը, այնուհետև, որպես 94-րդ հրաձգային դիվիզիայի 288-րդ Քիշնևյան գնդի 3-րդ գումարտակի գնդացրային ջոկի հրամանատար՝ [[Մոլդովա]]յի, [[Լեհաստան]]ի ազատագրմանը, [[1945]] թվականին՝ Օդերի գետանցմանը և [[Բեռլին]]ի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է [[Վիսլա]]յի ձախ ափին, Սանդոմիրի մոտ թշնամու պաշտպանական բնագիծը ճեղքելու, Պիլիցայի գետանցման և հենակետ նվաճելու մարտերում ցուցաբերած արիության համար։