«Կոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: ։Մ → ։ Մ oգտվելով ԱՎԲ
Տող 72.
Երևանի գլխավերևում՝ օդից կախված, կիսաքանդ, բայց հնարամիտ ճարտարապետական լուծումներով, ծուռումուռ ճանապարհներով ու քաղաքի խտացված պատմությամբ լեցուն մի թաղ կա, որտեղ մարդկանց ապրածն ավելի կենդանի է թվում, քան որևէ այլ տեղ։ Դեռ միջնադարում պատմիչ Սեբեոսը Կոնդի մասին գրել է. «Բարեշեն՝ մենակերպ կենցաղով, խնձորենիների և ծիրանենիների հրաշալի այգիներով, խոխոջուն առվակներով ու սառնորակ խմելու ջրով: Ու թեև երկուաստիճան կազմություն չի ունեցել այն, այլ միահարկ, խուլ պատերով փողոցից մեկուսացված, պատշգամբ ու մառան ունեցող տներ են եղել, սակայն առանձնացել է մյուս թաղամասերից իր ինքնուրույն դիմագծով, կյանքով»։ Այգիներն ու առվակներն արդեն այդքան էլ արդիական չեն, բայց Կոնդի՝ մինչ օրս պահպանված խիստ ինքնուրույն դիմագիծը գրեթե անփոփոխ է մնացել։
 
Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը, որ բառացի նշանակում է բլուր։ Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ։ Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում։ Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներնաչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա։ Կոնդի դռներն առանձին թեմա են։ Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել։ Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին։ Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է։Մայրաքաղաքիէ։ Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ։ Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում։ Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ։
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնդ» էջից