«Մուշեղ Ա Բագրատունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
== Կարս ==
{{Հիմնական հոդված|Կարս}}
 
Թագավորության [[մայրաքաղաք]]ը [[Կարս]]ն էր: Որոշ ուսումնասիրողների կարծիքով` Կարսում բերդ է գոյություն ունեցել դեռ [[Վանի թագավորություն|ուրարտական ժամանակներում]]: Սակայն որպես քաղաք Կարսը հայտնի դարձավ [[10-րդ դար]]ից: Կարսն այն եզակի միջնադարյան հայկական քաղաքներից է, որոնք ստեղծման օրից մինչ օրս պահպանվել են և երբևէ չեն կորցրել իրենց քաղաքային կերպարը: Կարսը գտնվում է [[Այրարատ]] նահանգի [[Վանանդ]] գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա:
[[Պատկեր:Armenian Cathedral of Kars.png|մինի|[[Կարսի առաքելոց եկեղեցի]]]]
Թագավորության [[մայրաքաղաք]]ը [[Կարս]]ն էր: Որոշ ուսումնասիրողների կարծիքով` Կարսում բերդ է գոյություն ունեցել դեռ [[Վանի թագավորություն|ուրարտական ժամանակներում]]: Սակայն որպես քաղաք Կարսը հայտնի դարձավ [[10-րդ դար]]ից: Կարսն այն եզակի միջնադարյան հայկական քաղաքներից է, որոնք ստեղծման օրից մինչ օրս պահպանվել են և երբևէ չեն կորցրել իրենց քաղաքային կերպարը: Կարսը գտնվում է [[Այրարատ]] նահանգի [[Վանանդ]] գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա:
 
[[Արշակունիների թագավորություն|Արշակունիների թագավորության]] շրջանում ([[66]]-[[428]]) Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը: Վանանդ գավառի մի քանի շրջաններ եղել են [[Կամսարականներ|Կամսարական նախարարների]] կալվածքը: [[Բագրատունյաց Հայաստան|Բագրատունյաց թագավորության]] ([[885]]-[[1045]]) ժամանակաշրջանում Կարսն աննախադեպ վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք: Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրակալության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները: [[Աշոտ Ա]] ([[885]]-[[890]]), [[Սմբատ Ա]] ([[890]]-[[914]]), [[Աշոտ Բ Երկաթ]] ([[914]]-[[928]]) արքաների օրոք Հայաստանի մայրաքաղաքներ էին [[Բագարան]]ը, ապա [[Երազգաորս]]ը ([[Շիրակավան]]): Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին արաբական ամիրայությունների մերձակայքում: Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց [[Արաբական խալիֆայություն|արաբական լուծը]], սակայն նրա եղբայրը և հաջորդը` [[Աբաս Բագրատունի (Անիի թագավոր)|Աբաս Բագրատունի]] արքան ([[928]]-[[953]]), գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր:
 
[[Պատկեր:Կարսի բերդ.jpg|մինի|ձախից|[[Կարսի բերդ]]]]
Հայոց թագավոր [[Աբաս Բագրատունի (Անիի թագավոր)|Աբաս Բագրատունի]]ն կառուցում է մինչ այժմ կանգուն [[Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)|Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին]], որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է: Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել: Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է [[Կարսի բերդ]]ը, որ ժամանակին [[Առաջավոր Ասիա]]յի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին: