«Սմբատ Օրբելյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
'''Սմբատ Օրբելյան''' (ծնված թիվը անհայտ, մահացել է [[1273]] թվականին), հայ իշխան, քաղաքական գործիչ։ [[Սյունիք]]ի [[Օրբելյաններ]]ի տոհմից, պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ի հորեղբայրը։
Ավագ եղբոր՝ Էլիկումի մահից հետո, շուրջ երկու տասնամյակ գլխավորել է Սյունիքի Օրբելյանների իշխանական տունը։ Պայքարել է Հյուսիսարևելյան [[Հայաստան]]ում Օրբելյանների քաղաքական առաջնության հաստատման համար։ Այդ նպատակով երկու անգամ մեկնել է մոնղոլական մեծ երկրի մայրաքաղաք [[Կարակորում]], իր տիրույթներում ստացել ինշուի՝ մոնղոլական խաներին անմիջականորեն հարկ վճարելու առանձնաշնորհ իրավունք, ազատվել [[Զաքարյաններ]]ի և վրաց թագավորի գերիշխանությունից։ Սմբատ Օրբելյանը ռազմական ուժով գրավել է [[Որոտան-Ծղուկ]] գավառը (մինչև Բորոտն ու Բղեն), Եղեգիսը, [[Վայոց Ձոր]]ը, Փողահանսը, Ուրծը, Վեդին՝ իր ձորով (մինչև [[Երևան]] ու [[Կոտայք]]), [[Գեղարքունիք]]ի զգալի մասը։ [[Կատեգորիա:Օրբելյաններ]]
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Օրբելյան, Սմբատ}}
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:1273 մահեր]]
|