«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (16), → (10) oգտվելով ԱՎԲ
ուղղումներ
Տող 29.
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել [[1948]]թ․ [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։ <ref>Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4.</ref> [[Մոսկվայի պետական համալսարան]]ի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1977]]թ․ [[դեկտեմբերի 8]]-ի և [[1980]]թ․ [[դեկտեմբերի 15]]-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1989]]թ․ [[դեկտեմբերի 15]]-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։
 
[[1978]]թ. մահապատիժն արգելվում է [[Իսպանիա]]յում, 1981թ.՝ Ֆրանսիայում։ 1990թ.-ից մահապատիժը չեղյալ է հարտարարվում մոտ 40 երկրում ու տարածքում, այդ թվում՝ [[Ադրբեջան]]ում, [[Ալբանիա]]յում, [[ԱնգոլիաԱնգոլա]]յում, [[Բուլղարիա]]յում, [[Էստոնիա]]յում, [[Թուրքմենստան]]ում, [[Իռլանդիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լատվիա]]յում,<ref>[http://lenta.ru/news/2011/12/01/parliament/ В Латвии окончательно отменили смертную казнь]</ref>[[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում, [[ԽորվատիաԽորվաթիա]]յում, [[Կանադա]]յում, [[Կիպրոս]]ում, [[Ղրղզստան]]ում,<ref>В соответствии с Законом КР направленным на гуманизацию уголовного законодательства № 91 от 25 июня 2007 года</ref> [[Կոտ դԻվուարդ'Իվուար]]ում, [[Հայաստան]]ում, [[ՀոնկկոնգՀոնկոնգ]]ում, [[Հունաստան]]ում, [[ՀԱՀ]]-ում<ref>Додонов В. Н. Малиновский А. А. Основные тенденции развития зарубежного уголовного права // Журнал зарубежного законодательства и сравнительного правоведения, 2006, № 1</ref>, [[Մալթա]]յում, [[Մավրիկիա]]յում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Մեքսիկա]]յում, [[Մոզամբիկ]]ում, [[ՄոլդավիաՄոլդովա]]յում, [[Նեպալ]]ում, [[Շվեյցարիա]]յում, [[Չերնոգորիա]]յում, [[ՊարագվաՊարագվայ]]յումում, [[Սերբիա]]յում, [[Սլովակիա]]յում, [[Սլովենիա]]յում, [[ՎենգրիաՀունգարիա]]յում, [[Վրաստան]]ում, [[Ուկրաինա]]յում։
 
[[2007]]թ. կեսերից 89 երկրում մահապատիժն արգելվեց ցանկացած հանցագործության դեպքում։ Եվս 10 երկրում այն պահպանվում է միայն պատերազմական իրավիճակներում կատարված հատկապես ծանր հանցագործությունների համար՝ մահապատիժը չեղյալ հայտարարելով այսպես կոչված ընդհանուր-քրեական հացագործությունների համար։ 30 երկրում մահապատիժը կասեցված է գործնականում, այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում մահապատիժ չի իրականացվել, և պատրաստվում են հետագայում էլ մորատորիում պահպանել կամ պաշտոնապես հայտարարել են մորատորիում մահապատիժների իրականացման հարցում։