«Վոլխովի հիդրոէլեկտրակայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վոլխովի հիդրոէլեկտրակայան''' Վ․ Ի․ Լենինի անվան, Գոէլուոյի պլանով կառուցված ԽՍՀՄ-ի առաջի...»:
(Տարբերություն չկա)

14:33, 26 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վոլխովի հիդրոէլեկտրակայան Վ․ Ի․ Լենինի անվան, Գոէլուոյի պլանով կառուցված ԽՍՀՄ-ի առաջին շրջանային հէկ՝ Վոլխով գետի վրա, Լենինգրադի մարզում։ Կառուցվել է 1921—1926 թվականներին։ Սկզբնական հզորությունը՝ 58 Մվա, վերակառուցումից հետո՝ 66 Մվա։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը կազմում է 385 մլն կվա/ժ։ Հիդրոհանգույցի կազմի մեջ մտնում են 13,5 մ բարձրությամբ բետոնե ջրթափ պատվարը, 140,5 մ երկարությամբ հէկի շենքը, միախուց շլյուզը և ձկնուղին։ Հէկի մեքենայական սրահում տեղակայված են 8 Մվա հզորությամբ 8 խոշոր և 1 Մվա հզորությամբ 2 փոքր հիդրոագրեգատներ։ Ճնշումային կառույցները գոյացնում են 4,3 կմ3 ծավալով ջրամբար (Իլմեն լիճը ներառյալ)։ Վոլխովի հէկ-ը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1966 թվականին) և Լենինի շքանշաններով (1976 թվականին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։