«Ալեքսանդր Սումարոկով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Ալեքսանդր Պետրովիչ Սումարկով''' 1717, Պետերբուրգ1777, Մոսկվա, ռուս գրող; Սերում է հին ազնվ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ալեքսանդր Պետրովիչ Սումարկով''' [[1717]], [[Պետերբուրգ]] —[[1777]], [[Մոսկվա]], ռուս գրող; Սերում է հին ազնվականական գերդաստանից։ [[1732]]—[[40]] թվականներիին սովորել է ցամաքային զորքերի շլյախտական կորպուսում։ ճանաչվել է ձեռագիր վիճակում տարածվող սիրային երգերով։ Մուխարկովը երգերից անցել է չափածո ողբերգությունների՝ «Խորև» [[1747]], «Համլետ» [[1748]], «Սինավն ու Տրուվորը» [[1750]], որոնցում սիրո թեման միահյուսված է հասարակական փիլիսոփայական խնդիրների հետ։ Նրա պիեսները կազմել են ռուս, առաջին պրոֆեսիոնալ մշտական հրապարակային թատրոնի խաղացանկի հիմքը։ [[1756]]—[[61]] թվականներին Սումարկովը եղել է այդ թատրոնի դիրեկտորը։ [[1759]] թվականին հրատարակել է «Տրուդոլյուբիվայա պչելա» («Трудолюби¬ вая пчела») ռուս, առաջին գրական հանդեսը։ [[1750]]-ական թվականների վերջերին [[1760]]-ական թվականների սկզբներին գրել է բյուրոկրատական կամայականությունը, կաշառակերությունը, ճորտերի նկատմամբ կալվածատերերի անմարդկային վերաբերմունքը խարազանող առակներ։ [[1770]]-ական թվականներին ստեղծել էիր լավագույն կատակերգությունները («Երևակայական եղջյուրակիրը», «Մայրը՝ աղջկա մրցակցուհի», «Բարբաջող կինը», բոլորն էլ՝ [[1772]]) և ողբերգությունները («Ինքնակոչ Դմիտրին», [[1771]], «Մստիսլավ», [[1774]])։ Հրատարակել է «Երգիծանքներ» և «էլեգիաներ» (երկուսն էլ՝ [[1774]]) ժողովածուները։ Իր աշակերտների և հետևորդների հետ Սումարկովը նպաստել է կլասիցիզմի հաստատմանը ռուս, գրականության մեջ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ռուս գրողներ]]