«Բաղդասար Արզումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 23.
[[1938]] թ. ընդունվել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի շինարարական ֆակուլտետը։ [[Հայրենական պատերազմ]]ի հենց սկզբին զորակոչվել է բանակ, եղել հրետանու վաշտի, մարտկոցի հրամանատար, մասնակցել Կալինինի, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով, [[1946]] թ. զորացրվել է և շարունակել ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։
 
[[1985]] թ. եղել է նորաստեղծ [[«Երևաննախագիծ»]] ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի, իսկ [[1978]] թ.`՝ նույն ինստիտուտի «Մոմիկ» ստեղծագործական խմբի ղեկավարը։
 
== Ստեղծագործություններ ==
Բաղդասար Արզումանյանն իր ստեղծագործական ուղին սկսել է [[1950]]-ից։ Հենց այդ տարիքում նա ակադեմիկոս Հ. Մարգարյանի հետ նախագծել է [[Երևանի կոնյակի գործարան]]ի մասնաշենքերը, [[Կիրովական]] քաղաքի կենտրոնը և «Գուգարք» հյուրանոցը։ [[1959]] թ. նրա նախագծով իրականացվել է Երևանի ՄՄԳԻ-ի համալիրի շինարարությունը, իսկ 1968 թ.`՝ [[«Էրեբունի» թանգարանը]] (Շ. Ազատյանի հետ)։
 
Բ. Արզումանյանը մեծ ներդրում ունի [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ում նոր ճարտարապետական կոթողների նախագծման և կառուցման ասպարեզում։ Վանատուն-հյուրանոցը ([[1966]]), «Սփյուռք» հուշակոթողը ([[1988]]), խաչքար ([[1991]]) և այդ ամենի մեջ`մեջ՝ հայ ճարտարապետության գանձ ներկայացնող [[Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը]] ([[1980]])։ Նա հեղինակ է [[Սանկտ Պետերբուրգ]]ում կառուցված նահատակաց հուշարձանի և [[Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)|Ս. Կատարինե եկեղեցու]] Ս. Սեղանի ([[1993]])։
 
Բ. Արզումանյանը Մայր Աթոռի զարդը կազմող գեղարվեստական և կիրառական մի շարք հազվագյուտ գործերի հեղինակ է։ Դրանցից հնարավոր չէ չառանձնացնել [[Մեսրոպյան ոսկե այբուբենը]], Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը։ Նրա կողմից են ձևավորվել կաթողիկոսական պանագեները, լանջախաչերը, գավազանները, կաթողիկոսարանի սրահները, հրատարակվաած մի շարք գրքեր, ալբոմներ և այլն։