«Ստեփանոս Դաշտեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ստեփանոս Դաշտեցի''' (1653, Նոր Ջուղա , մահվան թվականը և տեղը անհայտ ), հայ բանաստեղծ, հանելուկա...»:
 
Տող 2.
№ [[1786]]), որտեղ արժեքավոր տեղեկություններ կան [[18]]-րդ դարի սկզբի [[Հնդկաստան]]ի քաղաքական անցուդարձերի մասին։ Ստեփանոս Դաշտեցին [[հեղինակ]]ել է դավանաբանական-հրապարակախոսական երկեր, որոնցից առավել արժեքավոր են «Սաղախ փշրանաց» ([[1700]], նույն տեղում, ձեռագիր № 9689), «Խնդիր ուղղության» ([[1706]], նույն տեղում, ձեռագիր № 673), «Կոչնակ ճշմարտության» (1714—1715, մեզ է հասել իրարից էապես տարբեր երկու օրինակով, նույն տեղում, ձեռագիր № 8111 և ձեոագիր № 9049) երկերը։ Գրանցում [[հեղինակ]]ը հայտնում է ինքնակենսագրական մանրամասներ, հազվագյուտ տեղեկություններ իր գաղափարական հակառակորդների, անցյալի ու իր ժամանակի նշանավոր դեմքերի ու դեպքերի, տարբեր [[ժողովուրդ]]ների [[կենցաղ]]ի, սովորույթների, [[կրոն]]ի ու քաղաքական [[կարգ]]երի մասին։ Իբրև կաթոլիկամետ մտածող, ելնելով [[Թովմա Աքվինացի|Թովմա Աքվինացու]] գաղափարներից, հակադրվել է հակամիարարականներին (Ալեքսանդր Ջուղայեցի, Հովհաննես Մրքուզ և ուրիշներ)։ [[Հայ]] [[Ժողովուրդ|ժողովրդի]] ազատագրումը պայմանավորում էր կաթոլիկության ընդունմամբ։ Նա մերժել է [[բողոքականություն]]ը և պաշապանել [[Հռոմի պապ]]ի գերագահությամբ [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] աշխարհի միավորման գաղափարը։ Խոսելով 17—18-րդ դարերի սահմանագծում [[Հայաստան]]ի ծանր կացության մասին, Ստեփանոս Դաշտեցին հավատում է իր ժողովրդի [[Վերածնունդ|վերածննդին]], թեն նրա կարծիքով, ազգային անկախության բացակայությունը և օտար լծի տակ գտնվելը [[հայ]] [[Ժողովուրդ|ժողովրդին]] զրկել են արհեստները, արվեստը և գիտությունը լիարժեք զարգացնելու հնարավորությունից, մղել վաճառականի վտանգավոր կենսաձևին։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ԿենսագրությունՀայ բանաստեղծներ]]