«Սոցիալական դարվինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Սոցիալական դարվինիզմ''', գաղափարական հոսանք XIX [[դար]]ի վերջի XX դարի սկզբի բուրժուական [[հասարակագիտություն|հասարակագիտության]] մեջ, որը հասարակական [[կյանք]]ը բացատրում էր գոյության [[պայքար]]ի և բնական ընտրության կենսբանական օրենքներով։ Սոցիալական դարվինիզմ [[Չարլզ Դարվին]]ի էվոլյուցիոն ուսմունքի որոշ դրույթներ կենսաբանությունից անհիմն կերպով փոխադրում է [[սոցիոլոգիա]] հասարակական օրինաչափությունները հանգեցնելով կենսաբանականին։ Սոցիալական բախումները դիտում է հակա[[մարտ]] սոցիալական [[հարաբերություն]]ներից դուրս և հայտարարում «բնական», հավերժ ու անլուծելի։ Սոցիալական դարվինիզմի նախակարապետը Թոմաս Ռոբերտ Մալթուսն է, իսկ անմիջական հիմնադիրը Հելբերտ Սփենսերը։ Ուսմունքին հետևել են գաղափարական և քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող սոցիոլոգներ։ Առավել հետադիմական թևի ներկայացուցիչները գոյության [[պայքար]]իպայքարի [[սկզբունք]]ները անմիջականորեն տարածել են սոցիալական [[Խումբ խումբ|խմբերի]], [[ժողովուրդ]]ների, [[պետություն]]ների հարաբերությունների վրա՝ ձգտելով գաղափարական հիմնավորում տալ բուրժուազիայի դասակարգային տիրապետությանը, ռազմականացման և զավթողամոլության [[Քաղաքականություն|քաղաքականության]]ը։ Սոցիալական դարվինիզմի որոշ իմաստով հիմնավորել է կենսաբանականի և սոցիալականի [[կապ]]ը, ընդգծել հասարակական զարգացման հակասականությունը, հիմք դրել սովորույթների և սոցիալական [[նորմա]]ների սոցիոլոգիական ուսումնասիրությանը և այլն։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հասարակագիտություն]]
[[Կատեգորիա:Սոցիալական էվոլյուցիա]]