«ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Երեվանի պետական համալսարանի, հիմնադրվել է 1995-ին: Հիմնադիրը և առաջին դեկանն է բանասիրական և փի...»:
 
Տող 1.
[[Երեվանի պետական համալսարան]]ի, հիմնադրվել է [[1995]]-ին: Հիմնադիրը և առաջին դեկանն է բանասիրական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր [[Շահե Աճեմյան]]ը: Ֆակուլտետում ուսանողական աշխատանքները կազմակերպված են նոր՝ երկաստիճան համակարգով. բակալավը՝ 4 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի: Ունի շուրջ 250 ուսանող, յուրաքանչյուր տարի՝ ավելի քան 50 շրջանավարտ: Ֆակուլտետում գործում է երկու ամբիոն՝ աստվածաբանության և կրոնի տեսության ու պատմության: Կրոնի տեսության և պատմության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է հին և նոր աշխարհների մեծ կրոնների պատմությունը և ընդհանուր եկեղեցու պատմությունը: Աստվածաբանության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է վարդապետ. աստվածաբանություն, Աստվածաշնչի ներածություն և մեկնություն, Հայ եկեղեցու պատմություն, բարոյական աստվածաբանություն, հայրաբանություն, կրոնագիտություն, տոմարագիտություն, ծիսագիտություն, աստվածաբան. հին գրականություն ևն: Շահե արք. Աճեմյանի ջանքերով ֆակուլտետում ստեղծվել է աստվածաբանական, աստվածաշնչյան գրադարան, որը կոչվում է իր անունով: Ներկայումս ([[2001]]) գրադարանն ունի մասնագիտական բազմալեզու գրականություն, հանրագիտարաններ, բառարաններ (շուրջ 5 հզ. կտոր գիրք): [[1997]]– [[1998]] ուսումնական տարվանից ֆակուլտետում գործում է համակարգչային կենտրոն, և ուսանողներն օգտվում են ինտերնետային կապի հնարավորություններից: Աստվածաբանության ֆակուլտետում աստվածաբանական և աստվածաշնչական թեմաներով դասախոսություններ են կարդացել [[Սորբոն]]ի համալսարանի պրոֆեսորը, [[Քենտրբերիի համալսարան]]ի աստվածաբան-պրոֆեսորներ [[Հելլեն Դոնելի]]ն և [[Դեյվիդ Քուք]]ը, [[Հալլեի համալսարան]]ի դոկտոր, պրոֆեսոր [[Ֆրեդերիկ Գոլց]]ը, [[Վենետիկ]]ի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Լևոն վրդ. Զեքիյանը, [[Հռոմ]]ի արևելագիտության հայրապետ. ինստիտուտի պրոֆեսոր [[Ռոբերտ Տաֆտ]]ը, [[Ստրասբուրգ]]ի աստվածաբանական համալսարանի պրոֆեսոր [[Ժերար Սիգվալտ]]ը: Աստվածաբանական ֆակուլտետում հատուկ կարևորություն է տրվում օտար լեզուների ուսուցմանը: Առաջին երկու տարիների ծրագիրն ընդգրկում է մեկ օտար լեզու ([[ֆրանսերեն]], [[գերմաներեն]] կամ [[անգլերեն]]), պարտադիր է [[ռուսերեն]]ը, մեկ հին վախճան, հավիտենականություն և այլն: Ա. Բալեզու ([[լատիներեն]], [[հունարեն]] կամ եբր.) և գրաբար: Աստվածաբանական ֆակուլտետում [[Անգլիա]]յի [[Քեմբրիջի համալսարան]]ի հետ համաձայնեցրած իրագործում է ըստ “British council”-ի ծրագրի [[անգլերեն]] լեզվի ուսուցման հատուկ համակարգ, որն ուսանողներին նախապատրաստում է G.C.E. քննությունների: Քննությունը բարձր նիշերով հանձնող ուսանողին տրվում է միջազգ. FCO վկայագիր: Համակարգչային կենտրոնն իրականացնում է նաև հրատարակչ. աշխատանքներ: [[1998]]-ին աստվածաբանական մատենաշարից հրատարակվել է [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցու]] «Արմատ հաւատոյ» գիրքը: Լույս են տեսել Ռ. Վարդանյանի «Հայոց Տոնացույցը» ([[1999]]), Ռ. Ղազարյանի «Գրաբարի բառարան»-ի երկու հատորները ([[2000]]), [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] ճառերի և ներբողների քննական բնագրերը Հ.Քյոսեյանի աշխատասիրությամբ ([[2000]]): Արևելահայերեն (գրաբար բնագրի հետ միասին) պատրաստվում են տպագրության [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] «Գիրք հարցմանց»-ը, Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում»-ի վերախմբագրված երեք հատորները: Հրատարակվել են նաև քարոզչական բնույթի փոքրածավալ աշխատանքներ, կրոնագիտ. գրքույկներ: Աստվածաբանակն ֆակուլտետում ուսումնական տարվա ընթացքում կազմակերպում է արշավներ [[Հայաստան]]ի նշանավոր վանքեր [[Գլաձոր]], [[Տաթև]], [[Հաղարծին]]: Առաջին գիտական արշավը կազմակերպվում է [[Օշական]] (յուրաքանչյուր ուս. տարվա հոկտեմբերին, Թարգմանչաց տոնի օրը), և ուսանողները [[Սուրբ Մեսրոպ Մաշտոց]]ի գերեզմանին ուխտում են հավատարիմ լինել հայոց քրիստոնեական հավատին և լեզվին:
{{ՔՀՀ}}
 
[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]