«Լազար Սերեբրյակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Serebrjakov lazar markovitch.jpg|մինի|աջից|Լազար Սերեբրյակով Մարկևիչ]]
''' Լազար Սերեբրյակով Մարկևիչ''' (Ղազար Մարկոսի Արծաթագործյան) [[1795]] թվական , [[Ղարասուբազար |Ղարասուբազար]](այժմ՝ [[քաղաք Բելոգորսկ]],Ղրիմի[[Ղրիմ]]ի մարզում)—[[1862]] թվական, Ղարասուբազար, ռուսական ռազմածովային նավատորմի ծովակալ ([[1854 |1854]] թվականներ)։
== Կրթությունը ==
Սկզբնական կրթությունը Լազար Մարկևիչ Սերեբրյակովը ստացել է Ղարասուբազարի հայկական դպրոցում։ [[1815]] թվականին միչմանի կոչումով ավարտել է Նիկոլաևի ռազմածովային կամավորների դպրոցը։ [[1828]]—[[1829]] թվականների [[ռուս-թուրքական պատերազմ]]ում աչքի է ընկել [[Անապա]]յի գրավման ժամանակ, իր [[գումարտակ]]ով առաջինն է ճեղքել ամրոցի պաշտպանությունը և [[թուրք փաշա]]յից ընդունել բերդի բանալիներն ու դրոշակները։
== Գործունեությունը ==
Այնուհետև, որպես [[Սևծով]]յան նավատորմի հրամանատարի՝ ծովակալ [[Դրեյգ]]ի համհարզ, մեկնել է ռուսական զորքերի գլխավոր ռազմակայան՝ [[Շումլա]] (Բուլղարիա), [[Նիկոլայ I ցար]]ին զեկուցել Անապայի գրավման մանրամասները և նրան հանձնել թուրքական 29 գնդերի դրոշակները։ [[Վառնա]]յի համար մարտերի ժամանակ դեսանտային զորքերի առաջին շարքերում մասնակցել է ամրոցի գրավմանը [ [[1828]] թվականի սեպտեմբերի 29 (հոկտեմբերի 11)]։ [[1830]]—[[1837]] թվականներին ծառայել է Աևծովյան[[Սև ծով|Սևծով]]յան և [[Բալթյան նավատորմ]]երում, եղել նավերի հրամանատար, մասնակցել մի շարք ծովային արշավների։ [[1833]] թվականին նշանակվել է [[Բոսֆոր]]ում ափ իջած ռուսական 14 հազարանոց զորքի [[պարետ]] և [[կարանտինա]]յին գծի պետ։ [[1837]]—[[1853]] թվականներին Սերեբրյակովը ծառայել է Սևծովյան առափնյա գծում որպես [[հերթապահ սպա]], ապա՝ ամբողջ գծի ([[Անապա]]յից մինչև Նիկոլայի ամրոցը) պետ։ Ռազմական և դիվանագիտական պայքար մղելով [[Թուրքիա]]յի և [[Անգլիա]]յի ոտնձգությունների դեմ՝ նա միաժամանակ գործարար կապեր է հաստատել [[լեռնական]]ների հետ, նրանց կողմնորոշել դեպի [[Ռուսաստան]]։
, ապա՝ ամբողջ գծի (Անապայից մինչև Նիկոլայի ամրոցը) պետ։ Ռազմական և դիվանագիտական պայքար մղելով [[Թուրքիա]]յի և [[Անգլիա]]յի ոտնձգությունների դեմ՝ նա միաժամանակ գործարար կապեր է հաստատել [[լեռնական]]ների հետ, նրանց կողմնորոշել դեպի [[Ռուսաստան]]։ Կառուցել է բազմաթիվ պաշտպանական ամրություններ, նորոգել հները, նպաստել [[Առևտուր|առևտր]]ի զարգացմանը։ [[1838]] թվականին հիմնադրել է [[Նովոռոսիյսկ]]ը։ [[1849]]—[[1850]] թվականներին կառուցել է [[Կոնստանտինյան ճանապարհ|Կոնստանտինյան կոչված ռազմատնտեսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ]]ը, որը Նովոռոսիյսկը կապել է [[Չեռնոմորիա նահանգ|Չեռնոմորիայի նահանգ]]ի (Կուբան գետի ավազանում) հետ։ Սերեբյակովը մեծապես նպաստել է [[չերքեզահայ]]երի ազգապահպանմանը՝ այդ գործին մասնակից դարձնելով [[Ներսես Աշտարակեցի|Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեց]]ուն, որի հետ ունեցել է նամակագրական կապ։ Սերեբրյակովի ջանքերով Նովոռոսիյսկում ստեղծվել է հայկական հոգևոր կենտրոն, որի շուրջ համախմբվել են Չերքեզիայի, Անդրկուբանի և Տրապիզոնից[[Տրապիզոն]]ից գաղթած հայերը։ Սերեբրյակովը երկրամասի վիճակի մասին կազմել է զեկուցագրեր, որոնք ունեն ռազմաքաղական և գիտաճանաչողական նշանակություն («ճանապարհը [[Աուխում]]ից մինչև [[Կուբա]]ն՝ գլխավոր [[Կովկասյան լեռնաշղթա]]յով» զեկուցագրի համար ընտրվել է ռուսական աշխարհագրական ընկերության անդամ)։
{{ՀՍՀ}}
{{ՎՃ2014}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:ծնունդներ 1795]]
[[Կատեգորիա:մահեր 1862]]
[[Կատեգորիա:ռազմածովային ծովակալներ]]