«Հայկյան տոմար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմությունը: clean up, փոխարինվեց: )օ → ) օ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
[[Մ.թ.ա. 26]]-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ Հայոց շարժական տոմարը շարունակվել է գործածվել։ [[Նիկիայի Ա տիեզերական ժողով]]ից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները։ Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով։ Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեցական տոները կարգավորել են [[Անդրեաս Բյուզանդացի|Անդրեաս Բյուզանդացու]] կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը։ Ձեռագրերը վկայում են, որ VII դ. [[Անաստաս Ա Ակոռեցի|Անաստաս Ա Ակոռեցու]] հանձնարարությամբ [[Անանիա Շիրակացի]]ն կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը սակայն, գործածության մեջ չի մտել։
 
Ըստ հին հայկական օրացույցի՝ տարին սկսվում էր Նավասարդ ամսի 1-ին (համապատասխանում է օգոստոսի 11-ին)։ Ամբողջ տարին բաղկացած էր 12 ամիսներից՝ յուրաքանչյուրում 30 օր, իսկ տարվա մնացող օրերը լրացնում էր Ավելյաց կոչվող ամիսը՝ բաղկացած 5 (նահանջ տարիներին 6) օրից։
 
== Հին հայկական ամսանուններ ==