«Խաչատուր Կերեքցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2),   → (2) oգտվելով ԱՎԲ
հղումներ
Տող 1.
'''Խաչատուր Կերեքցյան''' ([[1847]], [[Կարին]] - [[սեպտեմբերի 23]], [[1891]], Կարին), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Մասնագիտությամբ [[երիզագործ]] է։ [[1881]] թվականի մայիսին [[Կարին]]ում հիմնադրել է «[[Պաշտպան հայրենյաց]]» ազատագրական-հեղափոխական՝ գաղտնի կազմակերպությունը։ Այն Կերեքցյանի միջոցով կապ էր պահպանում [[Մկրտիչ Խրիմյան]]ի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչների հետ։

[[1882]] թվականի նոյեմբերին կազմակերպությունը հայտնաբերվել է թուրք իշխանությունների կողմից և ջախջախվել։ Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, բայց [[1886]] թվականի սեպտեմբերին, ժամկետից շուտ, ազատ է արձակվել։ Նա փորձել է վերականգնել կազմակերպությունը, սակայն [[1890]] թվականին այն վերջնականապես դադարել է գործելուց՝ տեղը զիջելով ազգային կուսակցություններին։ Կերեքցյանն իր համախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակտիկական գծին, պայքար է սկսել նրա դեմ։ Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամբ Կերեքցյանը սպանվել է։
 
{{DEFAULTSORT:Կերեքցյան, Խաչատուր}}