«Թերեզ Լիզյոացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (60) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
 
== Վարքը ==
 
[[Պատկեր:Teresa1876.jpg|thumb|left|Թերեզան 3 տարեկան հասակում (1876)]]
 
'''Մանկություն'''
 
Թերեզան ծնվել է [[1873]] թվականին, [[Ալանսոն]] քաղաքում, ժամագործ [[Լուի Մարտեն]]ի և իր կնոջ` [[Մարի-Զելի Մարտեն]]ի ընտանիքում։ Ընտանիքը շատ հավատացյալ էր, և փոքր հասակից Թերեզան և իր չորս քույրերը, որոնք հետագայում նույնպես դարձան միանձնուհիներ, իրենց մեջ կրում էին ծնողների անկեղծ հավատը։
 
Երբ Թերեզան չորս տարեկան էր, մայրը մահանում է քաղցկեղից, ինչը չափազանց ծանր ազդեցություն է ունենում փոքրիկ Թերեզայի վրա։ Այդ հիշողություններն ուղեկցում են Թերեզային ողջ կյանքում։
Տող 27 ⟶ 26՝
 
Մինչև ութ ու կես տարեկանը Թերեզան ապրում էր ընտանիքի հետ միասին, բայց այդուհետ նա ստիպված է լինում գնալ դպրոց և առանձնանալ ընտանիքից։ Դպրոցում իրեն դրսևորում է որպես շատ խելացի սան, ինչի պատճառով (ինպես նաև փոքր տարիքի) հաճախ է ենթարկվում համադասարանցիների ծաղրին, որը շատ ծանր էր անդրադառնում իր ներաշխարհի վրա` հատկապես` շատ զգայուն բնավորության հետևանքով։ Հետագայում նա պետք է հիշեր, որ դպրոցում իր անցկացրած այդ հինգ տարիները ամենից տխուրն էին իր կյանքում, և ինքը մեկ ամիս էլ այնտեղ չէր կարող մնալ` առանց հիվանդանալու, եթե իր հետ այնտեղ չլիներ նաև քույրը` «թանկագին Սելինը»։
[[պատկեր:TdL-1881.JPG|thumb|left|Թերեզան 8 տարեկան հասակում (1881): Հետագայում նա պետք է հիշեր, որ դպրոցում իր անցկացրած տարիները ամենից տխուրն էին իր կյանքում, և ինքը մեկ ամիս էլ այնտեղ չէր կարող մնալ` առանց հիվանդանալու, եթե իր հետ այնտեղ չլիներ նաև քույրը` «թանկագին Սելինը»։]]
 
[[պատկեր:TdL-1881.JPG|thumb|left|Թերեզան 8 տարեկան հասակում (1881)
 
Հետագայում նա պետք է հիշեր, որ դպրոցում իր անցկացրած տարիները ամենից տխուրն էին իր կյանքում, և ինքը մեկ ամիս էլ այնտեղ չէր կարող մնալ` առանց հիվանդանալու, եթե իր հետ այնտեղ չլիներ նաև քույրը` «թանկագին Սելինը»։]]
Ինը տարեկանում Թերեզան ծանր հիվանդանում է և հայտնվում է մահվան եզրին։ Հանկարծահաս կազդուրումից հետո աղջնակը որոշում է իր կյանքը նվիրել Տիրոջը և Եկեղեցուն ծառայելուն։
Տող 43 ⟶ 39՝
 
Կարմելիտուհիների օրդերը հիմնադրվել էր Սուրբ [[Թերեզա Ավիլացի|Թերեզա Ավիլացու]] կողմից և նվիրված էր առավելաբար անհատական և ընդհանրական աղոթքին։ Թերեզա Ավիլացին համոզված էր, որ ասկետական կյանքը չպետք է խանգարի ջերմ եղբայրությանն ու քույրությանը և հենց այս սկզբունքով էին ապրում օրդերի անդամները։ Այս օրդերում ընդունված էր, որ միանձնուհիները պետք է իրենց հոգևոր ճանապարհը խորհրդանշող նոր անուն ընտրեին իրենց համար։ Թերեզան ընտրում է ''Հիսուս մանկան'' և ''Սուրբ երեսի'' անունները։
 
[[Պատկեր:Therese.jpg|thumb|right|Թերեզան 15 տարեկան հասակում]]
 
Այս տարիների մասին նա գրում էր, որ ''ողջ ժամանակը իրեն նվիրում էր հատկապես փոքր բարի արարքներ կատարելուն` չունենալով մեծերն անելու հնարավորություն''։
 
Տող 56 ⟶ 50՝
Ահա թե ինչ է գրում Թերեզան իր հուշերում.
 
''«Ես պետք է հնար փնտրեմ հասնելու Երկինք փոքր ճանապարհով` շատ կարճ և և շատ ուղիղ, փոքր ուղի, որը բոլորովին նոր կլինի: ... Ես նկատի ունեմ փորձել և գտնել մի վերելակ, որն ինձ կկարողանա բարցրացնել Աստծու մոտ, քանի որ ես շատ փոքր եմ, որպեսզի կարողանամ մագլցել կատարելության զառիվեր աստիճաններով:... Այնտեղ հասնելու համար ես կարիք չունեմ մեծանալու, հակառակը` ես պետք է մնամ փոքր և դեռ ավելի փոքրանամ»:''
 
Հենց այս ''«փոքր ճանապարհն»'' էր այն հիմնական ուղենիշը, որով ապրեց Թերեզան իր կարճ կյանքը, սրբության հասնելու ճանապարհ, որը չէր ենթադրում հերոսական արարքներ կամ սխրանքներ` հանուն հավատի։
Տող 63 ⟶ 57՝
 
''«Ես մշտապես հավատացել եմ, որ Տերն ավելի քնքուշ է, քան մայրը: Ես գիտեմ, որ մայրը միշտ պատրաստ է ներել իր երեխայի ոչ միտումնավոր, տարրական չենթարկվելը: Երեխաները մշտապես դժվարություններ են հարուցում, ընկնում են, իրենց կեղտոտում են, իրեր են կոտրում, բայց այս ամենը չի սասանում ծնողների սերն իրենց հանդեպ»:''
 
[[Պատկեր:Thérèse Martin-Histoire d'une âme-A20.jpg|thumb|right|Միանձնուհի Թերեզան (1897)]]
 
Տող 71 ⟶ 64՝
 
[[1896]] թվականի [[Ավագ հինգշաբթի]] գիշերը նա գնում է ննջասենյակ` հիանալի ներքին հրճվանքի զգացողությամբ, որը հետո պետք է ներկայացներ իր հուշերում։ Բայց դեռ չէր հասցրել գլուխը դնել բարձին, երբ շուրթերին զգում է ինչ-որ փրփրացող հեղուկ։ Հաջորդ առավոտյան նա արյուն է հայտնաբերում իր թաշկինակին։ Թերեզան հասկացավ իր ճակատագիրը. արյունոտ հազը նշանակում էր տուբերկուլյոզ, իսկ տուբերկուլյոզ նշանակում էր մահ... Բայց այս դառը գիտակցումը որոշ ժամանակ անց վերափոխվում է ներքին պայծառ ուրախության։
 
[[Պատկեր:Normandie Calvados Lisieux1 tango7174.jpg|thumb|left|Սուրբ Թերեզայի բազիլիկը]]
 
Տող 84 ⟶ 76՝
Նա թաղվեց [[1897]] թվականի [[հեկտեմբերի 4]]-ին։ Նրա մարմինը արտաշիրիմվեց 1910 թվականին, և ականատեսները պատմում են, որ մարմինն անուշահոտություն էր արձակում։
 
''«Աղոթքն ինձ համար սրտի շարժում է, մի պարզ հայացք` ուղղված Երկնքին: Այն շնորհակալության և սիրո ճիչ է փորձության և ուրախության պահերին: Վերջապես, այն ինչ-որ մեծ ու գերբնական բան է, որն ընդարձակում է հոգիս և ինձ միավորում Քրիստոսին:... Ես չեմ ունեցել քաջություն փնտրել գրքերում գեղեցիկ աղոթքներ... Ես վարվել եմ երեխայի նման, ով չգիտի կարդալ. ես պարզապես ասում եմ Աստծուն այն, ինչ ցանկանում եմ ասել, և Նա միշտ հասկանում է ինձ»:''
 
'''Սրբացումը'''
 
[[Պատկեր:Theresienschräin.jpg|thumb|right|Սուրբ Թերեզայի գերեզմանը իր անունը կրող բազիլիկում]]
 
Թերեզայի մահվանից մեկ տարի անց վանքի մայրապետը հրատարակում է Թերեզայի ինքնակենսագրական գիրքը «Մի հոգու պատմություն» վերնագրով։ Թողարկվում է ընդամենը 2000 օրինակ։ Սակայն անմիջապես լույս տեսնելուց հետո գիրքն ունենում է աներևակայելի սպառում, հրատարակությունները հետևում են մեկը մյուսին, եկեղեցական առաջատար աստվածաբաններն ու հասարակ մարդիկ չեն դադարում գրքի վերաբերյալ իրենց հիացմունքն արտահայտել։
 
Տող 98 ⟶ 89՝
[[1925]]-ի [[մայիսի 17]]-ին [[Պիոս XI Պապ]]ը Թերեզա Լիզյոացուն հռչակում է [[Սուրբ]]։
 
[[1929]] թվականին, հաշվի առնելով Սուրբ Թերեզայի շիրիմին այցելող ուխտավորների գնալով աճող թիվը, [[Լիզյո]] քաղաքում կառուցվwumկառուցվում 1է Սուրբ Թերեզայի բազիլիկը։
 
[[1997]]-ին [[Հռոմ]]ի [[Պապ Հովհաննես Պողոս II|Հովհաննես Պողոս II Պապ]]-ը Սուրբ Թերեզային հռչակեց [[Եկեղեցու դոկտոր]]։
 
== Գրականություն ==