«Հովհաննես Ե Դրասխանակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (3), : → ։ (4), → oգտվելով ԱՎԲ
Տող 7.
| ժամանակ = ([[898]]-[[929]])
| թիվ = ([[845]]-[[850]] – [[929]])
| վայր = [[Դրասխանակերտ]], [[Այրարատ]] </br /> {{դրոշավորում|Բագրատունյաց Հայաստան}}
| կրթություն =
| հայր =
Տող 17.
| հայրենիք =
| այլ =
| նախորդ= [[Մաշտոց Ա Եղվարդեցի|Մաշտոց Ա ]]
| հաջորդ= [[Ստեփանոս Բ Ռշտունի|Ստեփանոս Բ]]
}}
Տող 25.
== Կենսագրություն ==
 
Հովհաննես Դրախստանակերտցին ծնվել է [[845]]-[[850]] թվականների միջև, [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ |Այրարատ նահանգ]]ի Դրասխանակերտ դաստակերտում։ Հիմնական կրթությունն ստացել է [[Սևանա կղզի|Սևանա կղզու]] վանքում, [[Մաշտոց Ա Եղվարդեցի|Մաշտոց կաթողիկոսի]] մոտ, որն իր ազգականն էր։ Ինքնաշխատությամբ խոր տեսական գիտելիքներ է ձեռք բերում ոչ միայն [[կրոն|կրոնագիտության]]ագիտության, [[Աստվածաբանություն|աստվածաբանության]], այլև [[քերականականություն|քերականական]], [[Հռետորություն|հռետորական արվեստ]]ի և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] բնագավառներում։
 
Դեռ [[VII դար]]ի քառասունական թվականներին [[Արաբական խալիֆայություն]]ն իր տիրապետությունն էր հաստատել [[Հայաստան]]ում։ [[9-րդ դար]]ում խալիֆայության ընդհանուր վարչաքաղաքական հենարանը թուլանում է, վերսկսվում են արաբա-բյուզանդական պատերազմները։ Հայ ժողովուրդը գլուխ է բարձրացնում օտար տիրապետության դեմ։ [[850]]-[[855]] թվականների ապստամբության հաղթանակից տասրիներ անց՝ [[862]] թվականին, Աշոտ Բագրատունին ստանում է «իշխանաց իշխան» տիտղոսը՝ [[Արմինիա կուսակալություն|Արմինիա փոխարքայության]] (Հայաստան, [[Աղվանք]] և Արևելյան [[Վրաստան]]) վրա իր իշխանությունը տարածելու իրավունքով։ Աշոտ Բագրատունին ճանաչվում է նաև [[Հայոց իշխան]]․ դա կուսակալության երկրորդ պաշտոնն էր՝ արաբ [[կուսակալ]]–ոստիկանից հետո։
Տող 33.
Այսպիսի քաղաքական դրության պայմաններում 898 թվականին Դվինի կաթողիկոսական գահին է բազմում Հովհաննես Դրախստանակերտցին։ Մինչ այդ նա վարել է եկեղեցական բարձր պաշտոններ, եղել է «դրան եպիսկոպոս», այսինքն եկեղեցական գրեթե երկրորդ դեմքը, և մասնակցել հասարակական-քաղաքական իրադարձություններին։ Կաթողիկոսության տարիներին բնականաբար մեծանում է նրա գործունեության ծավալն ու հասարակական կշիռը։ Արաբ իշխանավոր Յուսուֆին սիրաշահելու նպատակով մեծարժեք ընծաներով գնում է նրա մոտ, որպեսզի կանխի վերջինիս ծրագրած հարձակումը Սմբատ Ա թագավորի տիրույթների վրա։ Ոստիկանը ընծաներն ընդունում է, բայց ոչ միայն չի ընդառաջում կաթողիկոսի թախանձանքներին, այլև կալանավորում է նրան, ապա և հետ տանում, որպեսզի թուլացնի [[հայեր]]ի րնդդիմադիր ուժը և ահաբեկի ժողովրդին։ Դրասխանակերտցին փախուստի է դիմում։ Հայաստանում մնալը ապահով չհամարելով, նախ անցնում է Աղվանք, միառժամանակ հետո՝ Վրաստան, ըստ երևույթին ոչ միայն ապավինելու Արտներսեհ թագավորի մոտ, այլև ավելի ամրապնդելու հայ-վրացական քաղաքական և ռազմական գործակցությունը։
 
Հովհաննես Դրասխանակերտցին այնուհետև վերադառնում է Հայաստան և հաստատվում [[Տարոն]]ում։ Տեսնելով, որ շարունակվում են արշավանքները, ստիպված դիմում է բյուգանդական կայսեր օգնությանը։ Պատասխանը լինում է այն, որ ինքը, Աշոտ Երկրորդ (Երկաթ) թագավորի հետ հրավիրվում է [[Կոստանդնուպոլիս]]։ Սակայն Տարոնից գալիս է [[Դերջան]], ապա Մանյա այր, շուրջ մեկ տարի այստեղ ապրելուց հետո կրկին վերադառնում է [[Դվին]]։ Այնուհետև ևս նրա կյանքը շարունակական խռովքի մեջ է անցնում։ Արաբ Նըսրր ոստիկանից խույս տալով, առանձնանում է նախ Գեղա կոչված բերդում, հետո՝ Սևանի կղզում։ Ապա կաթողիկոսը գնում է [[Բյուրական]]՝ Դվինում վերահաստատվելու ակնկալությամբ, հանգրվանում հայոց մայրաքաղաք [[Բագարան]]ում։ Մինչ նա այստեղ էր, մի կողմից Նըսըր և Բեշիր ոստիկանների չարագործությունները, մյուս կողմից՝ ներքին պառակտումները՝ շարունակում էին խռովել Հայաստանը։
 
Ընդառաջելով [[Գագիկ Արծրունի]] թագավորին, նա մեկնում է [[Վասպուրական]]՝ դարձյալ Դվինի կաթողիկոսանիստ աթոռը վերադառնալու ակնկալությամբ։ Սակայն, արդեն Նըսըրը գրավել էր Դվինը։
Տող 39.
== Աշխատություններ ==
[[Պատկեր:Ashot Medz.gif|մինի|[[Աշոտ Ա Բագրատունի]]]]
Հովհաննես Դրասխանակերտցին հայտնի է գլխավորապես որպես պատմիչ։ Մեզ է հասել կաթողիկոսի հեղինակած երկու աշխատություն։ Դրանցից առաջինը կոչվում է «Վարք կաթողիկոսացն հայոց», մյուսը՝ «Պատմութիւն հայոց»։ Դրասխանակերտցին գրել է նաև «Շարից հայրապետացն Հայոց» աշխատությունը, որտեղ ներկայացնում է [[Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկ|Հայոց կաթողիկոսների շարքը]]՝ սկսելով [[Բարդուղիմեոս առաքյալ|Բարդուղիմեոս]]ից և [[Թադևոս առաքյալ|Թադևոսից]] և հասցնելով մինչև իր աթոռակալությունը։ Յուրաքանչյուր կաթողիկոսի վերաբերյալ հաղորդվում է կենսագրական համառոտ տվյալներ։
 
«Վարք կաթողիկոսացն հայոց» աշխատությունը հայ կաթողիկոսների վերաբերյալ փոքրածավալ մի ցանկ է՝ ՝ սկսած հայոց առաջին կաթողիկոս [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչից]] մինչև իր ժամանակը՝ կենսագրական համառոտ նշումներով։ Չունենալով հանդերձ ուրույն ստեղծագործության բնույթ և, բնականաբար, չլինելով լիարժեք պատմական սկզբնաղբյուր, քանի որ նյութը մեզ ծանոթ է նախընթաց հայ հեղինակների երկերից, այնուամենայնիվ պահպանում է պատմա-բանասիրական որոշակի հետաքրքրություն։ Սույն երկը հնարավորություն է տալիս երբեմն շտկելու ինչ-որ տեղ խախտված ժամանակագրությունը, զատորոշելու շփոթված անուններ, վերականգնելու կաթողիկոսների մերթ ընդմիջված հաջորդականությունը և այլն։
Տող 47.
Հովհաննես Դրասխանակերտցին հայ մատենագրության պատմության մեջ հատուկ տեղ է գրավել իր մյուս՝ «Պատմութիւն հայոց» վերնագիրը կրող երկով։ Այն [[աշխարհաբար]] է թարգմանել Գ.Բ. Թոսունյանը։ Աշխատությունը հայոց պատմագրության առավել գնահատված աշխատություններից մեկն է, որն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության չափազանց ընդարձակ մի հատվածը՝ առասպելական շրջանից մինչև մեր թվարկության [[924]] թվականը։ Ունի համառոտ առաջաբան, որտեղ հեղինակը ծրագրային կարգով ներկայացնում է բովանդակությունը։ Ենթադրվում է, որ այն գրված է [[Աշոտ Երկաթ]]ի և [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] խնդրանքով։ Առաջին մասը քաղված է նախընթաց հայ պատմիչների ([[Կորյուն]]ից մինչև [[Ղևոնդ]]) երկերից։
 
Պատմության երկրորդ մասն ունի ճանաչողական բացառիկ արժեք, քանի որ գրված է ոչ միայն ժամանակակից, այլև ականջալուր, ականատես ու դեպքերին մասնակից հեղինակի կողմից, անմիջական տպավորությունների ու վերլուծությունների հիման վրա։ Իր հաղորդած եղելությունների մասին նա կշռադատում է ոչ միայն մենակ՝ ինքն իր հետ՝ այլև նրանց հեւոհևո, ովքեր հաճախ իրենք էին որոշում դեպքերի ընթացքն ու վախճանը և գնահատում հետևանքները։ Ընդարձակ տեղ է հատկացնում մասնավորապես [[Հայաստան]]ի քաղաքական պատմությանը։ [[Աշոտ Ա Բագրատունի|Աշոտ Առաջին]]ից հետո թագավորական իշխանությունն անցնում է որդուն՝ [[Սմբատ Ա Բագրատունի|Սմբատին]], որը արագ ստեղծում է քաջարի բանակ, հզորացնում իր իշխանությունը և ընդլայնում սահմանները։ Հեղինակը հաճույքով է խոսում նրա օր-օրի բարձրացող հասարակական-քաղաքական հեղինակության մասին։ Դրասխանակերտցին հանձին Սմբատ Բագրատունու տեսնում էր հայրենի երկրի մոտիկ անցյալում վերանվաճված քաղաքական անկախության պահպանողին ու ամրապնդողին։ Պատմիչը ընդարձակ տեղ է հատկացնում Սմբատի ազատագրական երկարատև պայքարին [[Ատրպատական]]ի Սաջյան էմիրության նվաճողական ոտնձգությունների դեմ։ Նա այդ պայքարը շարունակեց մինչև իր կյանքի ողբերգական մահը։
 
Սմբատ Ա–ի իշխանության սկզբնական տարիները անցնելով համեմատաբար խաղաղ պայմաններում, երկրի տնտեսական բարգավաճման, շինարարական ու մշակութային կյանքի համար բարենպաստ հող էին ստեղծում։ Այս մասին ևս պատմիչը արժեքավոր մանրամասներ է հաղորդում։ Դրասխանակերտցին ոչ նվազ գոհունակությամբ պատմում է Հայաստանի պետական-քաղաքական վերելքի մասին նաև Սմբատի որդու՝ Աշոտ Երկրորդի (Երկաթի) թագավորության տարիներին։ Աշոտ Երկաթը հանդես է գալիս որպես ռազմական արվեստում քաջահմուտ ու արտակարգ խիզախ զորական, օտար նվաճողներին դուրս է շպրտում հայրենի երկրից և վերստին ազատագրում բռնագրավված հողերն ու ամրոցները։ Նա հետզհետե մաքրում է [[Բագրևանդ]]ի, [[Շիրակ]]ի, [[Գուգարք]]ի, [[Տաշիր]]ի գավառները, վրաց մայրաքաղաք [[Տփղիս]]ը։
[[Պատկեր:81ArabAbbasidPeriod750-885.gif|մինի|[[Արմինիա կուսակալություն]]ը 750-885 թվականներին]]
Դրասխանակերտցին վկայություններ է հաղորդում նաև Հայաստանի այլ գավառներում Գագիկ Արծրունու և եղբոր՝ Գուրգենի մղած ազատագրական մարտերի մասին։ Կարևոր հաջողությունների են հասնում հայերը միաժամանակ [[Սյունիք (նահանգ)|«Սիսականայ» կողմերը]], որոնք երկիր ներխուժած թշնամու «արեանց ճապաղիս հեղուին»։ Ազատագրական կռիվները հաջողությամբ էին պսակվում, թշնամին քայլ առ քայլ զիջում էր իր բռնագրաված բերդերն ու հողերը, ամրապնդվում էր հայ-վրացական միասնությունը, աճում էր երկրի քաղաքական հեղինակությունը, տեղի էր տալիս ժողովրդի հուսալքությունը։ Ձեռք բերված ռազմաքաղաքական հաջողությունները երկարատև չէին լինում, բազմիցս վտանգվում էր երկրի պետական անկախությունը, քայքայվում էր տնտեսությունը, ահավոր սովի տարիներ էին գալիս, կանգ էր առնում շինարարական, մշակութային կյանքը։ Նա բազմաթիվ էջեր է հատկացրել երկրի ներսում տիրող երկպառակություններին, դրանց շարժառիթներին, զարգացման ընթացքին ու, մանավանդ, աղետալի հետևանքներին։ Որպես հասարակական գործիչ, նա գիտակցում էր, որ հատկապես տվյալ ժամանակաշրջանում երկրի համար կենսական անհրաժեշտություն էր ազգային միասնությունը, հասարակական-քաղաքական մարտունակ ուժերի համախմբումը մեկ ընդհանուր կենտրոնական իշխանության շուրջ։ Իսկ այդ էլ հենց պակասում էր։ Հակառակ նաև իր՝ Դրասխանակերտցու ջանքերին, հնարավոր չէր լինում ջլատված միությունը վերականգնել, համախմբել կենտրոնախույս ուժերը։ Այս կացությունը ամենայն նենգությամբ օգտագործվում էր արաբ ոստիկանների քաղաքական ու ռազմական սադրանքների համար, մինչևիսկ եղբայրասպան կռիվների բազում առիթներ ստեղծում:ստեղծում։
 
== Պատմագրության նշանակությունը ==
Տող 57.
Դրասխանակերտցու Պատմությունը կարևոր սկզբնաղբյուր է նաև [[Անդրկովկաս]]ի, հատկապես [[Վրացիներ|վրաց]] և [[Աղվաններ|աղվան]] ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։ Շահեկան են մասնավորապես Սմբատ Առաջինի, Աշոտ Երկաթի, իր և Ատրներսեհ Կյուրոպաղատի փոխհարաբերությունների վերաբերյալ հաղորդումները։ Դրանք վկայում են հայ-վրացական բարեկամական համագործակցության, [[IX դար|IX]]—[[X դար]]երում ներքին ու ռաղմաքաղաքական միասնությունր ամրապնդելու համար և [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] դեմ մղած պայքարի, [[Վրաստան]]ի քաղաքական պատմության, մասամբ նաև սոցիալ-տնտեսական կյանքի ու աշխարհագրական, տեղադրական պայմանների մասին։
[[Պատկեր:Bagratuni Armenia 1000-hy.svg|մինի|[[Բագրատունյաց Հայաստան|Բագրատունիների Հայաստան]]ը [[10-րդ դար]]ի վերջին]]
[[Աղվանք]]ի և [[Ուտիք]]ի վերաբերյալ Դրասխանակերտցու Պատմության ամփոփած տեղեկությունների հիմնական մասը թեև ծաղկաքաղ է նախորդ հեղինակներից, բայց և կան ուրույն ու արժեքավոր հաղորդումներ, հատկապես այդ երկրամասերի ներքին կյանքի, Ափշին և Յուսուփ արաբ ոստիկանների այնտեղ կատարած նվաճողական գործունեության և մշակութային առնչությունների մասին։ Դրասխանակերտցու Պատմությունը հայերեն այն սկզբնաղբյուրներից է, որոնք արժեքավոր փաստագրական նյութ են մատակարարում արաբական խալիֆաթի՝ դեպի Անդրկովկաս կատարած արշավանքների մասին։ Այդ տեսակետից [[Սեբեոս]]ի, [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]], [[Ղևոնդ Երեց]]ի, [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]] պատմագրական երկերի շարքում այն ունի անփոխարինելի արժեք:արժեք։ Հատկապես կարևոր են [[Ատրպատական]]ի արաբական ամիրայության [[IX դար]]ի երկրորդ կեսի և [[X դար]]ի առաջին քառորդի ռաղմաքաղաքական պատմության, նվաճված ժողովուրդների հանդեպ վարած տնտեսական ու դիվանագիտական [[քաղաքականություն|քաղաքականության]] և իրավավարչական համակարգի վերաբերյալ տեղեկությունները։
 
Դրասխանակերտցին պատմական փաստերը հետագա սերունդներին միայն ի գիտություն հաղորդող հեղինակ չէ, ունի իր ոչ միայն ականատեսի ու մասնակցի, այլև, այսպես կոչված, հեղինակային վերաբերմունքը դեպքերի, երևույթների, մանավանդ, դեմքերի նկատմամբ։ Խտացած ու շիկացած խոսքերով է մատուցում արաբ իշխանապետերի շահատակությունները, հայ իշխանավորների անհեռատես վարքագիծը և իբրև այս բոլորի հետևանք Հայաստանի տնտեսական ու քաղաքական ծանր իրավիճակը։ Բայց պայծառ տրամադրությամբ է ներկայացնում [[Աշոտ Ա]], [[Սմբատ Ա]], [[Աշոտ Երկաթ]] արքաներին, [[Գևորգ Մարզպետունի|Գևորգ Մարզպետուն]]ուն և այլոց՝ իբրև քաղաքական անկախություն նվաճած և այն պահպանելու համար անհավասար պայքարի ելած գործիչների։ Հայաստանի [[Տնտեսություն|տնտեսության]] ու [[մշակույթ]]ի բարգավաճման մեջ նրա խոսքը ներգործող ուժ ունի ազգային-հասարակական լիցքով։
 
Դրասխանակերտցուն նախորդել է կաթողիկոս [[Մաշտոց Ա Եղվարդեցի]]ն, իսկ հաջորդողը՝ [[Ստեփանոս Բ Ռշտունի]]ն, ով կաթողիկոսական աթոռը տեղափոխել է [[Աղթամար|Աղթամար կղզի]]՝ [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Սուրբ Խաչ]]։
Տող 70.
== Գրականություն ==
* [http://hpj.asj-oa.am/3436/1/1981-2(164).pdf Սարգսյան Ա. Բ., Հովհաննես Դրասխանակերտցու «քերթողական արվեստի» շուրջ.- «Պատմա-բանասիրական հանդես», 1981, № 2, էջ 164-177։]
* Ա. Սարգսյան, Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմութիւնը» եւև Մովսես Խորենացին, ԵրեւանԵրևան, 1991։
* Փ. Անթաբյան, Հովհաննես Դրասխանակերտցի:Դրասխանակերտցի։ Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, էջք 140-148:148։
 
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն2