«Զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Շուշիի զինզնշանը տեղափոխվեց Շուշի հոդված
Տող 1.
'''Զինանշան''',(գերմ. Erbe-ժառանգություն),գերբ,կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությմաբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան: Յուրահատուկ է պետություններին,ազնվականական կամ իշխանական տներին,պետության կազմի մեջ մտնող վարչա-տարածքային միավորներին (մարզ,նահանգ,գավառ,քաղաք և այլն),համքարություններին,երբեմն նաև առանձին անձանց և արտացոլում է դրանց վարչական, աշխարհագրական, տնտեսական, կենցաղային, անհատական և այլ առանձնահատկություններ:Պատկերվում է կնիքների,դրամների,մեդալների,դրոշների,ռազմի առարկաների (վահան, սաղավարտ,դրոշ և այլն),ճարտարապետական հուշարձանների և այլնի վրա:
Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում (կենդանիների տոտեմական կամ տոհմի հովանավորների պատկերներ), այնուհետև ակնառու երևում են հին աշխարհի ժողովուրդների թողած բազմաթիվ խորհրդանշանային պատկերներում <ref>Հայկական Սովետական Հանրագիտարան,հ.3,Եր.1977թ.,էջ 27-28 </ref>:
== Շուշիի 1843 թվականի զինանշանը==
Շուշիի ,որպես Կասպիական մարզի,Ելիզավետպոլի նահանգի գավառական քաղաք, զինանշանը հաստատվել է 1843 թվականի մայիսի 21-ին:Զինանշանի վահանի վերնամասը բաժանված է երկլու մասի: Ձախ մասում պատկերված է հովազ (խորհրդանշում է բնակչության ռազմունակությունը),աջ մասում՝ կասպիական մարզի խորհրդանշան՝ նավթային կրակներն են:Վահանի ստորին մասում պատկերված է ղարաբաղյան նշանավոր տոհմային նժույգը՝ վարգի պահին:
[[File:Shushi_city_coa_1843.gif|thumb|left|| Նկարագրություն = <!-- Հայերեն: Герб города Шуши -->
| Աղբյուր = <!-- https://commons.wikimedia.org/wiki/File:Shushi_city_coa_1843.gif -->
| Ստեղծման ժամանակ = <!-- 26 June 2014, 13:01:43 -->
| Հեղինակ = <!-- Harutiunyan Ashot -->]]
 
== Շուշիի այսօրվա զինանշանը==
Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ Եկեղեցու Պահապան Հրեշտակն է պատկերված Շուշի քաղաքի նոր զինանշանի վրա: 2006թ. Շուշիի ավագանու կողմից հաստատված նոր զինանշանի հեղինակն է քաղաքի հայտնի տոհմերից մեկի ժառանգորդ, երևանաբնակ նկարիչ Ռուբեն Արուտչյանը:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զինանշան» էջից