«Սամվել Մամիկոնյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Սամվել Մամիկոնյան''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Սասանյան Պարսկաստանի նվաճողական...»: |
No edit summary |
||
Տող 1.
'''Սամվել Մամիկոնյան''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Սասանյան [[Պարսկաստան]]ի նվաճողական քաղաքականության դեմ հայ ազատագրական պայքարի գործիչ 4-րդ դարի 2-րդ կեսին։ Իշխան Վահան Մամիկոնյանի և Տաճատուհու (Մերուժան Արծրունու քույրը) որդին։ Պարսկական կողմնորոշման և Մերուժան Արծրունուն զինակցելու համար սպանել է հորը և մորը (ըստ Փավստոս [[Բուզանդ]]ի, խորթ մորը՝ պարսից Շապուհ II-ի քույր Որմիզդուխտին)։ Եղել է Արշակ Գ-ի մերձավոր զինակիցներից։ Երբ հայ նախարարները հպատակության թուղթ են հղել Սասանյանների գերիշխանությունն ընդունած Խոսրով Գ-ին, վերջինիս պատասխան թուղթը Սամվել Մամիկոնյանը հափշտակել և փախել է [[Բյուզանդիա]]։ Սամվել Մամիկոնյանի կերպարի շուրջ է հյուսված [[
{{ՀՍՀ}}
|