«Կազանի դաշնային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 40.
Մեծ է համալսարանի դերը [[Պովոլժիե]]ի և [[Մերձուրալ]]ի ժողովուրդների կրթության և մշակույթի զարգացման գործում։ [[1925]] թվականին Կազանի համալսարանին շնորհվել Է Վ. Ի. Ուլյանով-Լենինի անունը։ Կազանի համալսարանը [[1972]] թվականին ուներ կենսաբանահողային, աշխարհագրական, երկրաբանական, պատմա-բանասիրական ([[թաթարերեն|թաթարական]] լեզվի և գրականության բաժնով), մեխանիկա-մաթեմատիկական, [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, իրավաբանական, բուհերում դասավանդողների որակավորման ֆակուլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 65 ամբիոն, ԳՀԻ-ներ, աստղադիտարան, հաշվողական կենտրոն, 8 խնդրային [[լաբորատորիա]], կենդանաբանական, երկրաբանական և ազգագրական թանգարաններ, մագնիսական և օդերևութաբանական դիտարաններ, կենդանաբանական և կենսաբանական կայաններ, հրատարակչություն, գրադարան (մոտ 4 միլլիոն գիրք)։
 
Կազանի համալսարանում գործում է Վ. Ի. Ուլյանով-Լենինի թանգարանը։ [[1821]] թվականից հրատարակում է «Դիտական,Գիտական տեղեկագիր»։
 
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով ([[1955]])։