«Գնիշիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 67.
 
== Աշխարհագրական դիրքը==
Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 24 կմ հեռավորության վրա, հարավ արևմտյան մասում, սահմանակից է մարզի Արփի, [[Եղեգնաձոր]], Ագարագաձոր, Խնձորուտ Խաչիկ, [[Արենի]], Աղավնաձոր համայնքներին, ինչպես նաև [[Վայոց Ձոր]]ի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքի՝ [[Նախիջևան]]ի Ինքնավար Հանրապետությանը։ Ծովի մակարդակից գտնվում է 2060մ2060 մ բարձրության վրա։
 
== Կլիմա ==
Տող 73.
 
== Պատմություն ==
Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է, այդ են վկայում տարբեր գրականություններից մեզ հասած տվյալները, ներկայումս գոյություն ունեցող տարբեր ժամանակի դամբարանադաշտերը, գերեզմանոցները, խաչքարերը, 9-13-րդ դարերի [[եկեղեցի]]ն, մատուռները, [[ջրաղաց]]ները։ Չնայած այն բանին, որ գյուղի տարածքում ներկայումս էլ կա 4րդ4-րդ, 5րդ5-րդ դարերի խաչքարեր, սակայն ըստ պատմածի նախավերջին անգամ գյուղը վերակառուցվել է [[1770]]-ական թվականներին, բնակիչներըը եկել են Նախիջևանից, [[Ղարաբաղ]]ից, [[Ալաշկերտ]]ից և այլ տեղերից։ [[1950]] ական թվականներին գյուղում 150 ծուխ կար։ Նախկին Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվում էր հենց Գհիշիկ գյուղից, որի համար էլ գյուղը համարվել է մեր տարածաշրջանի հացի շտեմարանը։
 
[[1960]] ական թվականներից սկսած տարածքի սողանքի պատճառով գյուղի բնակչությունը տարներիտարիների ընթացքում տեղափոխվել Արփա գետի հովտում նոր կառուցվող Արփի գյուղը։
 
[[1975]] թվականին Գնիշիկ և Արփի գյուղերի մեջտեղում սկսեցին կառուցել ևս մեկ գյուղ՝ [[Մոզրով]]ը։ Գնիշիկցիների մեծ մասը տեղափոխվեցին Արփի, իսկ մնացած մասը՝ Մոզրով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գնիշիկ» էջից