«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎XIV դ. Կիլիկիայի մանրանկարչությունը: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները և օգտագործելով հարևան երկրների, մանավանդ, բյուզանդական արվեստի նվաճումները, Կիլիկիայի նկարիչները ստեղծում են գրքի գեղարվեստական ձևավորման առանձնահատուկ ոճ, որին բնորոշ են նրբագեղ ձևերն ու գունային համադրությունները։ Կիլիկյան մանրանկարիչների մոտ բարձր զարգացման է հասնում զարդանկարչությունը, որը շատ բազմազան է և երբեք չի կրկնվում։
 
Լամբրոնյան հոգևոր կենտրոն Սկևռան 12-րդ դարի 2-րդ կեսից դարձավ կիլիկյան մանրանկարչության հիմնական օջախներից մեկը։ Մեզ հայտնի են Սկևռայում աշխատող երեք մանրակնարիչներ՝ Վարդանը, Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցին։ Վարդանի ստեղծագործությունները չեն պահպանվել։ Կոստանդինի աշխատանքներից հայտնի է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում գտնվող 1193 թ. Ավետարանը՝ նակարազարդված Ներսես Լամբրոնացու կողմից։ Գրիգոր Մլիճեցու հետ է կապվում 4 կամ 5 ձեռագիր։ Նրա գործերից ամենանշանավորը Երևանի Մատենադարանում պահվող 1173 թ. [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «'''Մատյան ողբերգության'''» երկի պատկերազարդումը։ Նա Գրիգոր Նարեկացուն պատկերել է 4 անգամ տարբեր մեկնաբանություններով, Նարեկացին՝ փիլիսոփա, Նարեկացին՝ աղոթող, Նարեկացին՝ ճգնավոր և Նարեկացին՝ Քրիստոսից օրհնվելիս։
 
12-րդ դարի վերջին տասնամյակի կիլիկյան մանրանկարչությունը բնութագրող հուշարձաններից է 1193 թ. Կոստանդին նկարիչի ձեռքով պատկերազարդված Ավետարանը և 1197 թ. Գրիգոր Մլիճեցու «Լվովի ավետարանը»։
Տող 23.
13-րդ դարի 2-րդ կեսից լայն գործունեություն են ծավալում Ակների, Գռների և Բարձրբերդի գրչատները։ Այս վանքերի մատենական գեղանկարչության բարգավաճումը կապվում է Հեթում Ա թագավորի եղբոր՝ Հովհաննես եպիսկոպոսի անվան հետ։ Միայն նրա պատվերով գրվել և պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, հաճախ էլ ձեռագրերը նա ինքն էր արտագրում՝ հավանաբար և ծաղկազարդում։ Մի շարք մանրանկարիչներ ու գրիչներ Հովհաննես Արքաեղբորը համարում են իրենց ուսուցիչը։ Հովհաննես եպիսկոպոսի անվան հետ կապված պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը հանդիսանում էին առաքյալներ, մարգարեներ և այլ սրբերի կամ անձանց առանձին պատկերներ։
 
Տնտեսական վերելք ապրող քաղաքներում առաջ եկած նոր մանրանկարիչները ձգտում էին արվեստի մեջ ներմուծել աշխարհիկ մոտիվներ և ավետարանական թեմաների մեջ դնել յուրօրինակ մեկնաբանություն։ Այդպիսիք են մանրանկարիչ Մարգարեի ձեռքով 1211 թ. պատկերազարդված «[[Հաղպատի Ավետարան|Հաղպատի ավետարանի]]» մանրանկարները։ Ձեռագիրը պատվիրել են Սահակ և Առաքել եղբայրները։ Մեկ ուրիշ խորանի վրա Մարգարեն պատկերել է նվագող պատանի, իսկ երկրորդ խորանում՝ մի աղջիկ և մի երիտասարդ։ «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» մանրանկարում ավետարանական զրույցը հիշեցնում է հանդիսավոր ծիսական երթ միջնադարյան մեծ քաղաքի փողոցում։
 
Բուն Հայաստանի մանրանկարչության նախորդ շրջանի ավանդույթներն իրենց հետագա զարգացումն են գտել Գրիգորի գործերում, որոնց թվում աչքի է ընկնում 1232 թ. նկարազարդված «Թարգմանչաց ավետարանը»։