«Սմբատ Բ Սյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: կմ² →  կմ², - →  - , , → , (38), ։ → ։ (35), ՝ → ՝ (6), → (68), ), → ), (4), )։ → )։ , ( → ( (8) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզ...
Տող 14.
'''Սմբատ Բ Սյունի''' կամ '''Սմբատ Բ Աշոտյան''', [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] թագավոր։
 
Սյունիքի թագավորությունը (987  -  1170), [[Սյունիք նահանգ]]ում կազմավորված թագավորություն։ Կոչվում է նաև ''Կապանի թագավորություն''։
Ըստ «[[Աշխարհացոյց]]ի», ներառել է նախարարական շրջանի 12 գավառներից 7-ը (Բաղք-Քաշունիքի հետ` 8)` ներկայացնելով հետևյալ պատկերը.
[[Պատկեր:The Kingdom of Syounik-Baghk, 1020-1166.gif|մինի|ձախից|Սյունիքի թագավորություն]]
* Ծղուկ – 1950 կմ² (այժմյան Սյունիքի մարզի [[Սիսիան]]ի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 7-րդ գավառը).
Տող 22.
* Բաղք (Քաշունիքի հետ) – 925 կմ² (այժմյան Կապանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 9-րդ գավառը),
* Ձորք – 525 կմ² (այժմյան [[Կապան]]ի շրջանի Գեղվաձորը, ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 10-րդ գավառը),
* Արևիք – 625 կմ² (այժմյան [[Մեղրի]]ի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի» Սյունիքի 11-րդ գավառը),
* Կովսական – 625  կմ² (նախկին [[Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Զանգելանի]] և մասամբ Կապանի շրջանները, ազատագրումից հետո վերանվանված դարձյալ Կովսական։ Ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 12-րդ գավառը):
Տարածքը սկզբնական շրջանում բավականաչափ մեծ էր՝ իր մեջ ընդգրկում էր [[7-րդ դար]]ի «Աշխարհացոյց»-ում նկարագրված Սյունիք աշխարհի մեծագույն մասը։ Թագավորության սահմաններից դուրս էին միայն Սյունիքի [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ավազանը և [[Երնջակ]] [[գավառ]]ը։
Սակայն Սյունիքի թագավորությունը, շատ չանցած, կորցնում է իր տարածքների մի զգալի մասը։ Բագրատունի [[Գագիկ Ա]] թագավորը 1003-ին Սյունիքի թագավորությունից գրավում [[Բագրատունյաց Հայաստան|Անի-Շիրակի թագավորությանն]] է միացնում [[Վայոց ձոր]]ն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։
[[Պատկեր:Vahanavanq.jpg|մինի|[[Վահանավանք]]]]
Դրանից հետո Սյունիքի թագավորության մեջ են մտնում նախկին Սյունյաց աշխարհի միայն մոտ մեկ երրորդը՝ նրա հարավ- արևելյան մի քանի գավառները։ Այդ ժամանակից սկսած Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին [[Զանգեզուրի լեռներ]]ի հարավային մասը, հարավում [[Արաքս]] գետը, արևելքում՝ [[Աղավնո]] ([[Հագարի]]) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի [[Աղողլան]] վտակի և [[Որոտան]] գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր [[Բաղք]], [[Կապան]], [[Արևիք]], [[Կովսական]] ու [[Հաբանդ]] գավառները՝ ամբողջությամբ, և [[Ծղուկք]] գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են [[11-րդ դար]]ին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը ՝ հետագա ժամանակների համեմատությամբ։ Սյունիքի թագավորության մեջ կային 43 [[բերդ]], 48 [[վանք]] և 1000-ից ավելի գյուղեր։ Սյունիքի թագավորության մայրաքաղաքը սկզբնական շրջանում [[Շաղատ]] գյուղաքաղաքն էր, իսկ [[10-րդ դար]]ի վերջերից [[Կապան]] քաղաքը։
[[Պատկեր:Bagratids 11century BSE ru.png|մինի|ձախից|[[Բագրատունյաց Հայաստան]]]]
[[Վասակ Ա|Վասակն]] արու ժառանգ չուներ, և Սյունյաց տերերը որոշեցին գահին բազմեցնել նրա քեռայր իշխանաց իշխան Աշոտի (Աշոտիկի) ավագ որդի '''Սմբատին''' (1040–1051), իսկ կրտսեր եղբայրը հոր փոխարեն հռչակվեց «իշխանաց իշխան Սիսական աշխարհիս»։Սմբատ։ Սմբատ Բ Սյունյաց արքան յուրայինների նկատմամբ եղել է «քաղցր եւ հեզահամբոյր», սակայն «շրջակայ ազգերը» նրանից սարսափել են։ [[Մատթեոս Ուռհայեցի]]ն գրում է, թե ինչպես Դվինի Աբուլսուար Շեդադյան ամիրան, ցանկանալով իրեն ենթարկել Տաշիր-Ձորագետի թագավոր [[Դավիթ Անհողին|Դավիթ Ա Անհողին]]ին ([[989]]–[[1048]]թթ.), 150-հազարանոց զորքով ներխուժեց [[Լոռի]]։ Դավիթն օգնություն խնդրեց Անիի [[Հովհաննես-Սմբատ]] թագավորից, վերջինս էլ դիմեց Կապանի գահակալին, որը Լոռի եկավ 2000-ոց այրուձիով18։ Կապանի գահակալը Սմբատ Բ թագավորն էր։ 11 տարի թագավորելուց հետո նա վախճանվեց [[Կապան]] մայրաքաղաքում և թաղվեց [[Վահանավանք]]ի մեծ տաճարի սյունասրահում` Սյունյաց արքաների ու իշխանների դամբարանատանը։
 
Քանի որ '''Սմբատ Բ արքան''' ժառանգ չուներ, Սյունյաց գահին են բազմեցնում նրա կրտսեր եղբայր [[Գրիգոր Ա Սյունի|Գրիգորին]] (Գրիգոր Ա Սյունյաց թագավոր` [[1051]]–[[1072]]թթ.)։ Գրիգոր Ա-ն ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ Սևադա Բ-ի դստեր` Շահանդուխտի հետ։ Նրանք նույնպես ժառանգ չունեին, որպիսի փաստը արձանագրված է Վահանավանքի սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցու [[1086]] թ. վիմական բնագրում։
 
Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով։ Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո Նորավանքի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին։ Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ։
[[Պատկեր:Baghaberd.jpg|մինի|[[Բաղաբերդ]]]]
Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու [[Վասպուրականի թագավորություն]]ների ու [[Աղվանք]]ի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, [[գյուղատնտեսություն]]ից բացի, մեծ զարկ էր ստացել [[պղինձ|պղնձի]] հանույթն ու ձուլումը։