«Սարգիս Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (58), ։ → ։ (29), ՝ → ՝ (6), → (78), ), → ), (3), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մելիքսեթյան (այլ կիրառումներ)}}
'''Սարգիս Մելիքսեթյան''' ([[1899]], [[սեպտեմբերի 5]], [[Գանձակ]], [[Գարդմանք]]  -  [[1980]], [[նոյեմբերի 3]]), հայ թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից։
 
Ծնվել է Ելիզավետոպոլ ([[Գանձակ]]) քաղաքում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Լրագրական գործունեությունը սկսել է 1921-ին, Թիֆլիսում։ Հետո փոխադրվել է [[Երևան]], երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-25-ին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ։ 1925-30-ին՝ գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-35-ին՝ «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-դիրեկտորի տեղակալ։ Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-49-ին՝ [[Հայաստանի թատերական թանգարան]]ի դիրեկտոր, միաժամանակ՝ 1935-37-ին Երևանի թատերական տեխնիկումի դիրեկտոր, 1938-42-ին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր կոնսուլտանտ։
 
1944-47-ին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-49-ին՝ ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում։ 1950-54-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի սեկտորի որպես ավագ գիտաշխատող։ 1954-63-ին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարին ու գիտնական քարտուղարն էր։ 1963-80-ին եղել է [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ի դիրեկտորը։ [[1954]]-ին «[[Հովհաննես Աբելյան]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1971-ին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան։ [[Ռուսերեն]] լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (Երևան, 1940) գիրքը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1980-ին։ <ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 304}}</ref>
 
== Ս. Մելիքսեթյանի երկերի մատենագրություն ==
 
* Քիթ Մաթոն, Երևան, Պետհրատ, 1925։
* Պատմվածքներ [[ապահովագրություն|ապահովագրության]] մասին (գրքի մեջ մտնող ապահովագրության մասին [[պիես]]ը փոխադրել է Ս.Մելիքսեթյանը), Երևան, Պետհրատ, 1926։
* Երևանի պետական թատրոն, Երևան, Պետհրատ, 1933։
* Անաթեմայից մինչև աշխատանքի շքանշանտ, Երևան, Պետհրատ, 1934։
* Թատերական ակնարկներ, Երևան, Հայպետհրատ, 1946։
* [[Գևորգ Չմշկյան]], Երևան, Հայպետհրատ, 1953։
* [[Հովհաննես Աբելյան]], Երևան, Հայպետհրատ, 1954։
* Ուրվագծեր սովետահայ թատրոնի պատմության, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1960։
* Մտերմական [[Շիրվանզադե]]ն, Երևան, Հայպետհրատ, 1964։
* Մեծ արվեստի ուժը, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1968։
* Կյանք և բեմ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970, 328 էջ։
* [[Շեքսպիր]]ը և մերոնք, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1974, 222 էջ։