«Կեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (42), ։ → ։ (18), ՝ → ՝ (3), → (59), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կեր''', խարեր, բուսական և կենդանական, ինչպես նաև հանքային ծագումով արտադրանքներ, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման համար։ Առավել տարածված են բուսական կերերը (կանաչ, կոպիտ, սիլոսային կերեր, արմատապտուղներ, հացահատիկային մնացորդներ և այլն)։ Ըստ քիմիական բաղադրության և կենդանու օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ներգործության՝ կերերը լինում են ծավալային (1 կգ պարունակում է 0, 5 կգ- ից ոչ ավելի մարսելի սննդանյութեր կամ 0, 65 կերային միավոր), խտացրած (1 կգ-ում [[սննդանյութեր]]ը 0, 5 կգ- ից ավելի են) տիպերի։ Առաջիններից են ՝ կոպիտ և հյութալի կերերը, [[օսլա]]յի, [[շաքարի ճակնդեղ]]ի Անի ջրախառն արտադրական մնացորդները։
 
Կենդանական կերեր են անարատ և զտած կաթը, ձկան, մսաոսկրային, արյան ալյուրները և այլն, պարունակում են մեծ քանակությամբ լիարժեք [[պրոտեին]], հարուստ են հանքային նյութերով և [[վիտամին]]ներով։ Օգտագործվում են բոլոր կենդանիների մատղաշների, ինչպես նաև սեռահասուն խոզերի, թռչունների և մորթատու գազանների կերակրման համար։ Հանքային կերերից առավել գործածական են [[կերակրի աղ]]ը, [[կիր]]ը, [[ոսկրալյուր]]ը, [[կերային ֆոսֆատներ]]ը, [[կարբամիդ]]ը (միզանյութ), ազոտ պարունակող նյութերը և այլն։ Համակցված կերերը պատրաստում են տարբեր տեսակի կերերից։ Արտադրվում են նաև զանազան կերախառնուրդներ, [[կաթի փոխարինիչներ]]։ Խոզերի կերակրման համար կարելի է օգտագործել նաև խոհանոցային մնացորդները։
 
Կերերի սննդարարությունը կախված է դրանց քիմիական բաղադրությունից, սննդանյութերի մարսելիության աստիճանից, հանքային նյութերի և վիտամինների առկայությունից։ Կերի որակի վրա ազդում են պրոտեինի քանակը, լիարժեքությունը և մարսելիությունը։ Պրոտեինով հարուստ են [[լոբազգիներ]]ը, [[քուսպ]]ը, արոտավայրի մատղաշ խոտը, կենդանական ծագումով կերերը, իսկ աղքատ են ծղոտը, [[արմատապալարապտուղներ]]ը, չոր [[ժոմ]]ը և այլն։ Կերի կազմը և սննդարարությունը կախված է խոտաբույսերի աճեցման պայմաններից, տեսակից և պահպանումից։ Կերի սննդարարությունը և որակը որոշվում են անալիզով, իսկ տնտեսություններում՝ արտաքին հատկանիշներով (գույն, հոտ, ձև և այլն)։ Կերի պահանջվող բաղադրությունը, սննդարարությունը և արտաքին հատկանիշները սահմանվում են [[ԳՈՍՏ]]-ով։ Կերի պահպանման ժամկետները երկարացնելու և մատակարարումը մեքենայացնելու համար կիրառվում են կոնսերվացման, հատիկավորման և բրիկետավորման տարբեր ձևեր։ Գործնականում կերի օգտագործման համար ըստ կենդանու տեսակի մշակված են հատուկ աղյուսակներ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Անասնապահություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կեր» էջից